Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Հրեական համաշխարհային կոնգրեսի ղեկավար Ռոնալդ Լաուդերի հետ: << Ռուսաստանի հրեական կազմակերպությունները մեծ ավանդ ունեն երկրի ներքաղաքական կյանքի կայունացման գործում, ինչի համար շատ շնորհակալ ենք>>-ասել էր Վլադիմիր Պուտինը: Նա նշել էր, որ Ռուսաստանի կառավարությունը կանոնավոր և սերտ կապերի մեջ է Ռուսաստանի, ինչպես նաև եվրոպական հրեական կազմակերպությունների հետ: Նախագահի խոսքով հրեականությունը Ռուսաստանի ավանդական կրոններից է և աջակցություն է ստանում կառավարության կողմից: Վլադիմիր Պուտինը իր զրուցակցին շնորհավորել էր առաջիկա հրեական Զատկի տոնի առիթով: Ռոնալդ Լաուդերն էլ իր հերթին նշել էր, որ Ռուսաստանում հակահրեականության մակարդակը շատ ցածր է, մինչդեռ Եվրոպայում հակահրեական տրամադրությունները շարունակում են մեծանալ և տարածվել: Հրեական համաշխարհային կոնգրեսի ղեկավարը նախագահին շնորհակալություն էր հայտնել հրեական համայնքի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի և աջակցության համար: