Ռուսաստանում զանգվածային լրատվամիջոցները հիմնականում նախազգուշացվում են միջկրոնական թշնամություն և երկպառակություն սերմանելու համար: Նախորդ տարի Ռուսաստանի Գլխավոր դատախազության պահանջով կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության Դաշնային ծառայությունը արգելափակել էր ծայրահեղական ուղղվածություն ունեցող ավելի քան 900 կայքեր: Դրանցից 500-ը տարածում էին Ռուսաստանում արգելված <<Իսլամական պետություն >>խմբավորման տեղեկատվությունը: Բացի դա վերահսկողության Դաշնային ծառայությունը լրատվամիջոցներին 39 նախազգուշացում է արել <<Ահաբեկչական գործունեությանը հակազդելու>> օրենքը խախտելու համար: Նախազգուշացումների մեծ մասը արվել է կրոնական թշնամանք սերմանելու համար: