Ռուս եկեղեցու Սինոդի  եկեղեցական արտաքին կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը հեղինակային << Եկեղեցին և աշխարհը>> հեռուստածրագրի ժամանակ  զուգահեռներ էր անցկացրել ԽՍՀՄ-ի և ներկայիս Եվրոպայի միջև: <<Խորհրդային Միությունը աթեիստական պետություն էր, իսկ Արևմուտքը համարվում էր քրիստոնեական: Սակայն ներկայումս հակառակն է: Ռուսաստանում վերածնվում է հավատքը, Եկեղեցին,  նոր տաճարներ են կառուցվում, բացվում են   մենաստաններ,  հոգևոր կրթական հաստատություններ, իսկ Արևմուտքում  աստիճանաբար անկում է ապրում կրոնականությունը, փակվում են տաճարները>>-ասել էր միտրոպոլիտը: Նրա խոսքով  աշխարհականացումը  և աթեիզմը փաստացի դարձել են  Արևմտյան Եվրոպայի գաղափարախոսությունը: << Եկեղեցին դեռ  այն աստիճանի չի հալածվում, ինչպես Խորհրդային Միությունում, սակայն ժամակակաից աշխարհիկ Եվրոպայի գաղափարախոսությունը   հասարակական ոլորտից  բացառում է Եկեղեցին և կրոնը: Այսինքն դուք կարող եք որպես մասնավոր անձ  կրոնական լինել, սակայն դա  չպետք է ազդի ձեր հասարակական դերի և մասնագիտական գործունեության վրա>>-նշել էր Միտրոպոլիտ Իլարիոնը: Նա հույս էր հայտնել, որ  ամենաթողությամբ տարված  Եվրոպան կսթափվի, մարդիկ կսկսեն վերադառնալ քրիստոնեական արմատներին: