Նորություններ

Դ. Քեմերոն. Հիսուսի ծնունդը հույս է մեզ համար

Մեծ Բրիտանիայի  վարչապետ Դևիդ Քեմերոնը Սուրբ Ծննդյան   իր ուղերձում հայտարարել է, որ քրիստոնեության շնորհիվ  Մեծ Բրիտանիան  դարձել է մյուս բոլոր կրոնների  հետևորդների համար հարազատ տուն: <<Որպես քրիստոնյա երկիր, մենք պետք է հասկանանք և հիշենք, որ  Հիսուս Քրիստոսի ծնունդը նշանակում է  խաղաղություն, գթասրտություն, կարեկցություն, բարություն  և ամենագլխավորը` հույս: Ես կարծում եմ, որ քրիստոնեական այս արժեքների շնորհիվ [...]

By |2015-12-25T12:18:15+04:00December 25th, 2015|Նորություններ|0 Comments

Բ. Օբաման  Սուրբ Ծննդյան տոնի առիթով ուղերձ է հղել ամերիկացիներին

Սուրբ Ծննդյան տոնի առիթով իր ուղերձում  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  կոչ էր արել հիշել  քրիստոնյաներին և մյուս փոքրամասնություններին, ովքեր հալածվում են  իսլամիստ  գրոհայինների կողմից: <<Մերձավոր Արևելքի որոշ շրջաններում, որտեղ  Սուրբ Ծննդյան տոնի օրերին  եկեղեցական զանգերը ղողանջել են դարեր շարունակ, այս տարի զանգերը լուռ են: Դա վկայում է քրիստոնյա  համայնքների նկատմամբ <<Իսլամական պետություն>>  խմբավորման կատարած  գազանությունների [...]

By |2015-12-25T12:16:42+04:00December 25th, 2015|Նորություններ|0 Comments

Քրիստոնյա աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը

Դեկտեմբերի 25-ին քրիստոնյա աշխարհը` կաթոլիկներ, բողոքականներ և որոշ ուղղափառ եկեղեցիներ նշում են Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Հանդիսավոր արարողություններ են կատարվում տաճարներում: Դեկտեմբրի 24-ի լույս 25-ի գիշերը Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մեծ պատարագ էր մատուցել սուրբ Պետրոսի տաճարում: Պատարագին մասնակցում էր ավելի քան 10 հազար մարդ: Իսկ Բեթղեհեմում, որտեղ ծնվել է Հիսուսը, հավաքվել են հազարավոր ուխտավորներ և [...]

By |2015-12-25T12:15:11+04:00December 25th, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը  դարձել է Կառլոս Մեծի անվան մրցանակի դափնեկիր

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  դարձել է  Կառլոս Մեծի անվան միջազգային  մրցանակի դափնեկիր: Այս մասին տեղեկացրել  են եվրոպական այդ մրցանակի տնօրինության  գրասենյակում, որը գտնվում է  Գերմանիայի Ախեն քաղաքում: Տնօրինությունը հայտարարել էր.<< Եվրամիությունը վերջին ժամանակներում կրում է ճգնաժամեր և անհաջողություններ: Այդ ընթացքում Հռոմի Պապի ելույթները   եվրոպացիներին հուսադրում են  և ոգևորում:  Հռոմի Պապը  <<խղճի ձայնն է>>  և այդ [...]

By |2015-12-24T15:55:18+04:00December 24th, 2015|Նորություններ|0 Comments

Մալիում հարձակվել են քրիստոնեական ռադիոկայանի վրա

Reuters-ի տեղեկացմամբ` Մալիի Տոմբուկտու քաղաքում   երեք մարդ է զոհվել քրիստոնեական ռադիոկայանի վրա կատարված հարձակման հետևանքով: Զոհվածներից երկուսը քրիստոնյաներ են`  ռադիոծրագրերի գլխավոր խմբագիր  Ամար Օմարը և նրա օգնականը, իսկ երրորդ զոհը հայտնի մուսուլման ակտիվիստ Աբդելքարիմ  Ագ Ալ-Հաիրն է:  Քաղաքի անվտանգության ուժերի կարծիքով  հարձակումը իրականացրել են  իսլամիստ գրոհայինները, որոնց նպատակն է բախումներ  առաջացնել մուսուլման և քրիստոնյա համայնքների [...]

By |2015-12-24T15:54:13+04:00December 24th, 2015|Նորություններ|0 Comments

Հունաստանի խորհրդարանը օրինականացրեց միասեռ ամուսնությունները

Հունաստանի խորհրդարանը  հաստատել է օրենքի նախագիծը, որը համասեռամոլ զույգերին թույլատրում է  քաղաքացիական ամուսնություններ կնքել: Քվեարկությանը ներկա 249 պատգամավորներից կողմ էր քվերակել 193-ը, իսկ դեմ` 56-ը: << Սա կարևոր իրադարձություն է  մարդու իրավունքների ոլորտում>>-հայտարարել էր Հունաստանի վարչապետ   Ալեքսիս  Ցիպրասը: Ընդունված օրենքը թույլ է տալիս կարգավորել միասեռ զույգերի  ժառանգության և գույքի հետ կապված  հարցերը, սակայն օրենքում չի [...]

By |2015-12-24T15:51:45+04:00December 24th, 2015|Նորություններ|0 Comments

Սոմալիում  արգելել են տոնել Սուրբ Ծնունդը և Ամանորը

 <<Associated Press>> -ի տեղեկացմամբ` Սոմալիի կառավարությունը արգելել է տոնել Սուրբ Ծնունդը և Ամանորը: <<Սուրբծննդյան և ամանորյա  տոնակատարությունները  հակասում են իսլամական մշակույթին: Ընդհանրապես այդ տոների հետ կապված ոչ մի  միջոցառումներ չպետք է անցկացվեն>>-հայտարարել էր երկրի կրոնի հարցերով նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Իսկ հոգևորականության շրջանում այն կարծիքն է տարածված, որ  ոչ մուսուլմանական տոնակատարությունները կարող են  սադրել << [...]

By |2015-12-24T15:50:34+04:00December 24th, 2015|Նորություններ|0 Comments

Իրանում ժամկետից շուտ  բանտից ազատել են բողոքական հովվի

Իրանում բանտից ժամկետից շուտ ազատ է արձակվել բողոքական հովիվ Ֆարշիդ Ֆաթհին: 2012 թվականին Իրանի հեղափոխական դատարանը հովվին դատապարտել  էր 6 տարվա  բանտարկության: Իրանի անվտանգության ծառայությունը Ֆարշիդ Ֆաթհիին  60 այլ քրիստոնյաների հետ միասին ձերբակալել էր  2010թվականի Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին: Նրանց  մեղադրել էին դավանափոխության, քրիստոնեության  անօրինական քարոզչության  և օտարերկրյա  կազմակերպությունների հետ ունեցած կապերի համար: Թեհրանի  նահանգապետը   [...]

By |2015-12-24T15:49:11+04:00December 24th, 2015|Նորություններ|0 Comments

Օգնություն անօթևաններին

  Ավարտվել է  Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդի  բարեգործության և սոցիալական ծառայության բաժնի նախաձեռնած բարեգործական << Նադեժդա>> ավտոերթը, որի ընթացքում  ավելի քան 200 անօթևան մարդիկ ստացել են ձմեռային հագուստ, տաք սնունդ, ինչպես նաև բժիշկների և սոցիալական ծառայողների  խորհրդատվություն:  Նշենք, որ  բարեգործական այդ ակցիան տևել էր 23 օր, որի ժամանակ մասնակիցները  անցնելով  3850կմ` այցելել էին Իվանովո, Յարոսլավլ, [...]

By |2015-12-23T14:16:43+04:00December 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Հույն հոգևորականությունը դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը

 AgionOros գործակալության տեղեկացմամբ` Հունաստանի Սուրբ Աֆոն թերակղզու բոլոր վանքերի ներկայացուցիչները  դեմ են հանդես եկել  միասեռ ամուսնությունները օրինականացնելու կառավարության ծրագրին: Խորհրդարանի պատգամավորներին ուղղված կոչում  հոգևորականները  խնդրել են  հետաձգել այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը: Ուղերձում հույն հոգևորականները մտահոգություն են  հայտնել    ուղղափառության և հույն մշակույթի արժեքներից օրենսդրորեն հեռանալու կապակցությամբ: << Որպես ուղղափառ քրիստոնյաներ, մենք հարգում ենք  յուրաքանչյուր մարդու ընտրությունը` [...]

By |2015-12-23T14:15:26+04:00December 23rd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top