Սուրբ Ծննդյան տոնի առիթով իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել հիշել քրիստոնյաներին և մյուս փոքրամասնություններին, ովքեր հալածվում են իսլամիստ գրոհայինների կողմից: <<Մերձավոր Արևելքի որոշ շրջաններում, որտեղ Սուրբ Ծննդյան տոնի օրերին եկեղեցական զանգերը ղողանջել են դարեր շարունակ, այս տարի զանգերը լուռ են: Դա վկայում է քրիստոնյա համայնքների նկատմամբ <<Իսլամական պետություն>> խմբավորման կատարած գազանությունների մասին: Ուստի անհրաժեշտ է հիշել, որ շատ քրիստոնյաներ չեն կարող նշել Սուրբ Ծնունդը, իսկ մենք պարտավոր ենք չմոռանալ նրանց մասին , մեր սրտերում պահել հալածանքների ենթարկվող քրիստոնյա քույրերին և եղբայրներին>>-ասել էր Օբաման: Իր ուղերձը նախագահը ավարտել էր Սուրբծննդյան երգի խոսքերով.<< Անարդարությունը կպարտվի, կհաղթանակի արդարությունը, երկրի վրա խաղաղություն կհաստատվի, իսկ մարդկանց սրտերում բարություն>>: