Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Սուրբ Ծննդյան իր ուղերձում հայտարարել է, որ քրիստոնեության շնորհիվ Մեծ Բրիտանիան դարձել է մյուս բոլոր կրոնների հետևորդների համար հարազատ տուն: <<Որպես քրիստոնյա երկիր, մենք պետք է հասկանանք և հիշենք, որ Հիսուս Քրիստոսի ծնունդը նշանակում է խաղաղություն, գթասրտություն, կարեկցություն, բարություն և ամենագլխավորը` հույս: Ես կարծում եմ, որ քրիստոնեական այս արժեքների շնորհիվ Բրիտանիան հարազատ տուն է դարձել աթեիստների և բոլոր կրոնների հետևորդներ համար>>-ասել էր վարչապետը: Քեմերոնը ուղերձում հիշատակել էր հալածվող քրիստոնյաներին , ինչպես նաև շնորհակալություն էր հայտնել հազարավոր բժիշկներին, բուժքույրերին և կամավորներին, ովքեր Սուրբ Ծննդյան օրերին օգնում են կարիքավորներին Նշենք, որ վարչապետի ուղերձը խիստ քննադատության էր ենթարկել Մեծ Բրիտանիայի <<Աշխարհականացման ազգային>> ընկերությունը այն բանի համար, որ Քեմերոնը մեծ Բրիտանիան անվանել էր քրիստոնյա երկիր: << Դևիդ Քեմերոնը պետք է հասկանա, որ ինքը ոչ թե քրիստոնյաների առաջնորդ է, այլ բազմակրոն և ավելի ու ավելի աշխարհիկ դարձող երկրի ղեկավար>>-հայտարարել էր այդ ընկերության նախագահ Սթիվեն Էվանսը: