<<Associated Press>> -ի տեղեկացմամբ` Սոմալիի կառավարությունը արգելել է տոնել Սուրբ Ծնունդը և Ամանորը: <<Սուրբծննդյան և ամանորյա տոնակատարությունները հակասում են իսլամական մշակույթին: Ընդհանրապես այդ տոների հետ կապված ոչ մի միջոցառումներ չպետք է անցկացվեն>>-հայտարարել էր երկրի կրոնի հարցերով նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Իսկ հոգևորականության շրջանում այն կարծիքն է տարածված, որ ոչ մուսուլմանական տոնակատարությունները կարող են սադրել << Աշ Շաբաբ>> իսլամական ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումներ: Նշենք, որ << Աշ Շաբաբ>> խմբավորումը սերտ կապեր է պահպանում միջազգային ահաբեկչական Ալ Քաիդա կազմակերպության հետ: Այդ խմբավորումը զինված պայքար է մղում երկրի կենտրոնական կառավարության դեմ և խոչընդոտում է ՄԱԿ-ի կողմից իրականացվող հումանիտար առաքելությանը: 2008 թվականին ԱՄՆ-ը <<Աշ Շաբաբ>> -ին ներառել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում: