Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը դարձել է Կառլոս Մեծի անվան միջազգային մրցանակի դափնեկիր: Այս մասին տեղեկացրել են եվրոպական այդ մրցանակի տնօրինության գրասենյակում, որը գտնվում է Գերմանիայի Ախեն քաղաքում: Տնօրինությունը հայտարարել էր.<< Եվրամիությունը վերջին ժամանակներում կրում է ճգնաժամեր և անհաջողություններ: Այդ ընթացքում Հռոմի Պապի ելույթները եվրոպացիներին հուսադրում են և ոգևորում: Հռոմի Պապը <<խղճի ձայնն է>> և այդ ձայնը հիշեցնում է, որ Եվրոպան պետք է պաշտպանի խաղաղությունը, ազատությունը, մարդու հիմնական իրավունքները , դեմոկրատիան և համերաշխությունը>>: Ծրագրված է, որ մրցանակը հանձնելու են հաջորդ տարի, սակայն ոչ թե Ախեն քաղաքում, այլ Վատիկանում: Նշենք, որ Կառլոս Մեծի անվան մրցանակը հիմնադրվել է 1950 թվականին: Դափնեկրին հանձնում են պատվոգիր և Կառլոս Մեծի դիմապատկերով մեդալ: Այդ մրցանակին արժանացել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը և այլոք: