Սիրիայի քրիստոնյա հովիվը լավատես է ապագայի հանդեպ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի << Միություն>> եկեղեցու հովիվ Էդվարդ Ավաբդեհը Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Christian Today-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չնայած 5 տարի շարունակվող արյունահեղ պատերազմին և իսլամիստ գրոհայինների դաժանություններին Եկեղեցին կենդանի է և նախկինից ավելի ակտիվ է գործում:<<Այս ճգնաժամի պայմաններում Աստված դիպչում է մեր սրտերին, մարդիկ խոնարհություն են սովորում և մենք շնորհակալ ենք Տիրոջը: [...]









