Եգիպտոսի Էլ Մինիա նահանգի Իսմաիլիա բնակավայրում Հաշտության խորհուրդը քննարկել էր քրիստոնյա տաճարի կառուցման հարցը: Խորհրդի կազմում բացարձակ մեծամասնություն են կազմում մուսուլմանները: Քվեարկության ժամանակ խորհրդի 49 անդամները հավանություն էին տվել տաճարի կառուցման գաղափարին: Բացի դա ընտրել էին այն հողատարածքը, որտեղ մոտ ապագայում կսկսվի տաճարի շինարարությունը: Եգիպտոսի քրիստոնեական կազմակերպությունները ողջունել են Իսմաիլիա բնակավայրում ընդունված այս որոշումը և հույս հայտնել, որ ապագայում լիովին կդադարեն կրոնական հողի վրա կատարվող բախումները: Նշենք, որ Եգիպտոսում Հաշտության խորհուրդներ են ստեղծվել` կանխելու կոնֆլիկտներն ու բախումները մուսուլմանների և ղպտի քրիստոնյաների միջև: