Charisma News-ի տեղեկացմամբ`Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը ստորագրել է թիվ 43 օրենքը, որը հայտնի է << Հովվին պաշտպանող օրենք>> անունով: Այս օրենքը հոգևորականությանը, եկեղեցիներին, կրոնական կազմակերպություններին և նրանց աշխատակիցներին կպաշտպանի միասեռ զույգերին պսակադրելու կամ որևէ ծառայություն տրամադրելուց հրաժարվելու դեպքում համասեռամոլների կողմից նրանց դեմ հարուցված քաղաքացիական հայցերից: Օրենքի նախագիծը մշակել էր Ֆլորիդա նահանգի կոնգրեսական Սքոտ Պլակոնը: Այսպիսով Տեխասից հետո Ֆլորիդան դարձավ երկրորդ նահանգը, որտեղ հաստատել են հոգևորականներին պաշտպանող այդ օրենքը: Քրիստոնյաների իրավունքները պաշտպանող հասարակական-իրավաբանական <<Liberty Counsel>> կազմակերպության հիմնադիր և նախագահ Մեթ Սթեյվերը օրենքին աջակցող ցույցի ժամանակ ողջունել էր օրենքի ընդունումը և հայտարարել.<< Ավանդական ամուսնությունների դեմ հարձակումները իրականում քրիստոնեական և հրեական բարոյականության ոչնչացման փորձեր են, փորձեր կործանելու ընտանիքը և ամոսնությունը: Դա հարձակում է Աստծո դեմ, տղամարդու և կնոջ Արարչի դեմ>>: Հաստատված թիվ 43 օրենքի համաձայն հոգևորականները կարող են հրաժարվել միասեռ զույգերին պսակադրելուց, իսկ մասնավոր քրիստոնյա անձինք իրավունք ունեն հրաժարվել նման զույգերին օթևան, ապրանքներ և այլ ծառայություններ տրամադրելուց, եթե դա հակասում է նրանց կրոնական սկզբունքներին: