Թբիլիսիում մի խումբ հոգևորականներ և նրանց թեմերի անդամները բողոքի ակցիա էին անցկացրել `պահանջելով կրթության նախարար Թամար Սանիկիձեի հրաժարականը: Նախարարության շենքի մոտ հավաքված մարդիկ հայտարարել էին, որ մի շարք դպրոցներում Հելոուինի տոնի առթիվ դիմակահանդեսներ են կազմակերպվել: << Դպրոցներում նման բան չպետք է լինի: Երեխաները պետք է գիտակցեն, որ դա խաղ չի: Դա սատանայություն է>>-ասել էր քահանաներից մեկը: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում էին.<< Դա բոլորովին էլ ուրախ տոն չի, ինչպիսին ներկայացնում են: Դա երկրպագություն է սատանային>>: Ցուցարարները նախարարին մեղադրում էին այն բանի համար, որ դպրոցներում թույլատրվել է նշել այդ տոնը: Ավելին, ներկաները հայտարարում էին, որ հենց Կրթության նախարարության նախաձեռնությամբ են կազմակերպվել այդ միջոցառումները: << Նախարարության ներկայացուցիչները այցելել էին մի քանի դպրոցներ և տնօրինությանը առաջարկել անցկացնել հեթանոսական-օկուլտային այդ տոնը: Ընդհանրապես Վրաստանում Հելոուինի արմատավորմանը աջակցում է ԱՄՆ-ի դեսպանատունը>>-լրագրողներին ասել էր Վրաստանի <<Ծնողների միության>> համանախագահ Ավթանդիլ Ունգիաձեն: Նշենք, որ այդ ակցիայից հետո Թբիլիսիում պատրիարքարանը հայտարարել էր,որ եկեղեցին տեղեկացված չի եղել ակցիայի անցկացման մասին: Իսկ Կրթության նախարարությունն էլ հայտարարել էր, որ իրենք քաղաքացիներին չեն կարող թելադրել տոնել Հելոուինը թե ոչ: