Նոյեմբերի 18-ի առավոտյան Բանգլադեշի հյուսիս արևմտյան Դինաջպուր քաղաքում իտալացի քահանա,արտասահմանյան առաքելության Պապական ինստիտուտի անդամ 56-ամյա Պիերո Պարոլարիի վրա հարձակում են կատարել, ինչի հետևանքով քահանան հրազենային վերքեր է ստացել պարանոցի շրջանում: Հանցագործները քահանայի վրա կրակել էին, երբ նա ուղևորվել էր հիվանդանոց, որտեղ հիվանդներին հոգևոր օգնություն է ցուցաբերում: Պիերո Պարոլարիին տեղափոխել են երկրի մայրաքաղաք Դաքքայի զինվորական հոսպիտալը, որտեղ նրան որակյալ բուժօգնություն կտրամադրվի: Դինաջպուրի բնակիչները և ոստիկանությունը կարծում են, որ հարձակումը իրականացրել են արմատական իսլամիստները: Պարոլարիի ծառայակից քահանա Դոտտին նշել էր.<<Իսլամական պետությունը>> տարածվում է ամենուր: Բանգլադեշցի երիտասարդներ են մեկնում Սիրիա ` միանալու իսլամիստներին, չնայած Բանգլադեշի իշխանությունները պատժում են երիտասարդներին հավաքագրող մարդկանց: Վերջերս սպանել են իտալացի և ճապոնացի երկու միսիոներների: Ոստկանությունը քրիստոնյա միսիոներներին խնդրել է առանց պահպանության փողոց դուրս չգալ>>: << Մենք ցնցված ենք տեղի ունեցածից և խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում>>-հայտարարել էր Դինաջպուրի եպիսկոպոս Սեբաստիան Տուդուն և հավելել.<<Այսօր ահաբեկիչների գլխավոր թիրախ են դարձել օտարերկրացիները` այդ թվում քրիստոնյա միսիոներները: Շատ անհանգստացած ենք: Երկրում սոցիալական և քաղաքական իրավիճակը լարվել է: Փոքրամասնությունների վրա ուժեղ ճնշումներ են գործադրվում>>: