Conservative Post-ի համաձայն`երկու տարի տևած քննարկումներից հետո Անգոլայի կառավարությունը  վերջնականապես արգելել է իսլամի դավանությունը երկրում: << Սա վերջ կդնի  իսլամական ազդեցությանը մեր երկրում>>- հայտարարել էր Անգոլայի նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը: Մշակույթի նախարարի խոսքով այդ որոշումը անհրաժեշտ էր, քանի որ  իսլամը հակասում է  Անգոլայի սովորույթներին և մշակույթին: Նշենք, որ Անգոլայի 16 միլիոնանոց բնակչության գերակշռող մասը քրիստոնեություն է դավանում, իսկ մուսուլմանների թիվը կազմում է մոտ  90 հազար: Նրանց մեծ մասը  Արևմտյան Աֆրիկայից եկած գաղթականներ են: Չնայած Անգոլայի սահմանադրությունը  հռչակում է հավատքի ազատությունը, սակայն երկրի իշխանությունները պահանջում են, որպեսզի  կրոնական համայնքները  պաշտոնապես գրանցվեն  Արդարադատության նախարարությունում, իսկ պաշտոնական գրանցման իրավունք ունեն միայն այն կրոնները, որոնց հետևորդների թիվը գերազանցում է 100 հազարը: Ի դեպ աֆրիկյան աղքատ երկրներից մուսուլմանները  գնում են  բուռն զարգացում ապրող Անգոլա: Անգոլան հարուստ է նավթով և ադամանդների հանքերով: Երկրի բյուջեի 75%-ը  ստացվում է նավթի վաճառքից: Անգոլան մտնում է  ադամանդների խոշորագույն արտադրողների  ութնյակի մեջ: Բացի դա երկիրը հարուստ է պղնձի, երկաթի, ոսկու, ուրանի հանքավայրերով: Փորձագետների կարծիքով Անգոլայի իշխանությունների կողմից իսլամի  արգելումը  նպատակ ունի երկիրը պաշտպանել հնարավոր սադրանքներից: Մուսուլմանների թվի մեծացումը, իսլամական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժը դեպի Աֆրիկայի արևմուտք  կարող են անկայունացնել երկրի ներքին իրավիճակը,  առավել ևս Անգոլան համեղ պատառ է համարվում  ջիհադիստների համար: