Բանգլադեշում իսլամիստները սպառնում են սպանել բլոգերների
Guardian -ի տեղեկացմամբ` Բանգլադեշքում գործող << Ansarullah Bangla Team>> իսլամական ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է բլոգերների, ակտիվիստների և գրողների ցուցակը, որոնց այդ խմբավորումը դատապարտել է մահվան: Ցուցակում ներառված են բլոգերներ Մեծ Բրիտանիայից ,Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Շվեդիայից: Նրանցից մի քանիսը արտասահմանում բնակվող Բանգլադեշի քաղաքացիներ են: << Ansarullah Bangla Team>> խմբավորմանը մեղադրում են Բանգլադեշում 4 բլոգերների սպանության [...]
Խաչը իսլամիստների թիվ 1 թշնամին է
<<Анкава>> լրատվական գործակալության տեղեկացմամբ` իսլամիստների ձեռքում գտնվող Իրաքի Մոսուլ քաղաքում շարունակվում է պատերազմը քրիստոնյաների և քրիստոնեությունը հիշեցնող ամեն ինչի դեմ: Ականատեսների վկայությամբ իսլամիստ ծայրահեղականները ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքում ջնջեն քրիստոնյաների ներկայության հիշողությունն անգամ: Մոսուլի լրագրողներից մեկը, որի անունը գործակալությունը չի հայտնում, տեղեկացրել էր, որ <<Իսլամական պետության>> գրոհայինները մտադիր են այդ տարածաշրջանում ոչնչացնել [...]
Վաշինգտոնում Պապը ճաշել է անօթևանների հետ
Հռոմի Պապը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում: Իր ուղերձում կաթոլիկ Հովվապետը խոսել էր արդի աշխարհի հիմնախնդիրների մասին. << Մենք խորապես մտահոգված ենք ժամանակակից աշխարհում տիրող սոցիալական և քաղաքական իրավիճակով: Մեր աշխարհում ավելի ու ավելի շատ տեղ են գրավում բռնությունները, ատելությունը և դաժանությունը, որոնք կատարվում են նույնիսկ Աստծո և կրոնի անունով: [...]
Ժամանակն է, որ Եվրոպան ձայն բարձրացնի հալածվող քրիստոնյաների համար
Christian Post-ին տված հարցազրույցում << Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> բարեգործական կազմակերպության նախագահ Ջորջ Մարլինը հայտարարել էր, որ արևմտյան երկրների կառավարությունները և ԶԼՄ-ները պետք է դադարեն անտեսել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ կատարվող ցեղասպանությունը: Նրա կարծիքով անհրաժեշտ է, որպեսզի աշխարհի քրիստոնյաները սկսեն ահազանգել և ստիպեն Արևմուտքի առաջնորդներին << դուրս բերել ավազում թաղված գլուխները>>: Մարլինը նշել էր, որ [...]
Թուրքիայում բողոքական հովիվներին սպառնում են
Բողոքական բարեգործական <<Open Doors>>կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնել Ստամբուլում բնակվող 15 հովիվների անվտանգության վերաբերյալ: Օգոստոսի 27-ից սկսած հովիվները պարբերաբար մահվան սպառնալիքներ են ստանում: Այդ հաղորդագրությունները ուղարկում են էլեկտրոնային փոստով, հեռախոսին կամ էլ գրվում են Facebook սոցիալական ցանցում: Սպառնալիքների ոճը և բովանդակությունը վկայում են, որ հեղինակները իսլամիստ արմատականներ են: Հովիվներից մեկի խոսքով էլեկտրոնային նամակում սպառնացել էին [...]
Քրիստոնյաները հեռանում են Պակիստանից
Fides-ի համաձայն` բռությունների աճի և խտրական վերաբերմունքի պատճառով տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են հեռանում Պակիստանից: Լահորի եպիսկոպոս Ալեքսանդր Ջոն Մալիկի խոսքով վերջին տարիներին մեծացել է քրիստոնյաների դեմ կատարվող հանցագործությունների թիվը: << Հալածանքների և խտրական վերաբերմունքի պատճառով ավելի քան 100 հազար քրիստոնյաներ են հեռացել երկրից և ներկայումս գտնվում են Թայլանդի, Շրի Լանկայի, Մալազիայի, և Ֆիլիպինների ՄԱԿ-ի փախստականների [...]
Ֆրանցիսկ I. Սեռական բռնարարքներն այլևս չպետք է կրկնվեն եկեղեցում
Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը Վաշինգտոնի սուրբ Մատթեոսի տաճարում հանդիպել էր ամերիկացի եպիսկոպոսների հետ: Իր խոսքում Պապը անդրադարձել էր կաթոլիկ հոգևորականության շրջանում տեղ գտած սեռական բռնությունների թեմային: <<Ես հասկանում եմ, թե որքան ծանր էր ձեզ համար և ամբողջովին աջակցում եմ սեռական բռնությունների զոհերին օգնելու, ապաքինելու ձեր ցանկությանը և ջանքերին: Մենք պետք է [...]
Քաղցկեղով հիվանդ Ջ. Քարտերը շարունակում է ծառայել եկեղեցում
Christian Today-ի համաձայն` չնայած հիվանդությանը ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմմի Քարտերը շարունակում է ծառայել իր հարազատ Պլեյնզ քաղաքի բապտիստական եկեղեցում: Այս տարվա օգոստոսին նրա մոտ քաղցկել էին ախտորոշել և ներկայումս նա բուժման կուրս է ընդունում: Սակայն Քարտերը չի թողել եկեղեցում սարկավագի իր պարտականությունները և ամեն կիրակի շարունակում է դաս տալ կիրակնօրյա դպրոցում: Նրա խոսքը միշտ լի է [...]







