Քրիստոնյա ամուսինները տուգանք են վճարել միասեռ զույգի համար հարսանեկան տորթ չթխելու պատճառով
Ամերիկյան Օրեգոն նահանգի դատարանի վճռով Ահարոն և Մելիսա Քլեին քրիստոնյա հրուշակագործ ամուսինները լեսբուհի զույգին բարոյական վնաս հասցնելու համար 137 հազար դոլար տուգանք են վճարել, քանի որ հրաժարվել էին հարսանեկան տորթի պատվեր վերցնել միասեռ այդ զույգից: Ներկայումս Քլեին ամուսիններին պատկանող հրուշակագործական արտադրամասը այլևս չի գործում դատական գործընթացների և տուգանքը վճարելու արդյունքում առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով: Քլեինների [...]
Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի սինագոգ
<<Vatican Radio>>- ի տեղեկացմամբ` հունվարի 17-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի սինագոգ: Հռոմի գլխավոր րաբբի Ռիկարդո Դի Սենիան իտալական <<Corriere della Sera>> թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկա հանդիպումը տարբեր կրոնների նկատմամբ փոխադարձ հարգանքի վկայություն է: Հռոմի սինագոգ այցելելու ավանդույթը սկսել է Հովհաննես Պողոս II Պապը, ով 30 տարի առաջ այցելեց սինագոգ: [...]
Ֆրանսիայում հաճախակի են դարձել հակահրեական հարձակումները
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնաբանել է Մարսել քաղաքի հրեական համայնքի ղեկավար, րաբբի Ցվի Ամարի հայտարարությունը:Րաբբին հրեաներին կոչ էր անում անվտանգության նկատառումներով չկրել կիպա (հրեա տղամարդկանց ավանդական գլխարկ): <<Շատ ցավալի է, որ մեր երկրի քաղաքացիները իրենց հավատքի համար ենթարկվում են հարձակումների և պաշտպանվելու համար մտածում են թաքցնել իրենց կրոնական պատկանելությունը>>-ասել էր նախագահը: Այս մասին տեղեկացնում [...]
Չինաստանը հնարավոր է միանա <<Իսլամական պետության>> դեմ մղվող պայքարին
Չինաստանը հնարավոր է միանա << Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարի միջազգային ջանքերին, քանի որ պաշտոնական Պեկինը մտահոգ է Մերձավոր Արևելքում իսլամիստ գրոհայինների շարքերում կռվող ույգուր իսլամիստների թվի մեծացմամբ: Այս մասին գրել է ազգային անվտանգության հարցերով փորձագետ Բիլ Գերցը The Washington Times պարբերականում տպագրված իր հոդվածում: Չինաստանի հյուսիս արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում բնակվող ույգուր մուսուլմանները բազմիցս [...]
Մալազիայում հանդիպել են կաթոլիկ և մուսուլման առաջնորդները
The Star թերթի տեղեկացմամբ`Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում հանդիպում է կայացել, որը լրատվամիջոցներում անվանել են պատմական և աննախադեպ: Մայրաքաղաքի կաթոլիկ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ջուլիան Լեոու Բեյ Կիմը այցելել էր Մալազիայի մուսուլմանների գլխավոր հոգևոր առաջնորդ Զուլկիֆլի Մոհամեդ ալ Բաքրիին:<<Մենք քննարկեցինք այն, ինչը մեզ միավորում է, այլ ոչ թե մեր տարաձայնությունները>>-ասել էր մուսուլման հոգևոր առաջնորդը: Հարավ Արևելյան Ասիայում գտնվող [...]
Ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվում են Աֆրիկայի հյուսիսում
Հալածվող քրիստոնյաներին պաշտպանող միջազգային <<Open Doors>> կազմակերպությունը հրապարակել է ամենամյա հերթական զեկույցը, համաձայն որի 2015 թվականին ամբողջ աշխարհում ավելացել է քրիստոնյաների հալածանքների թիվը: Քրիստոնյաների նկատմամբ ամենավատ վերաբերմունքը Հյուսիսային Կորեայում է, իսկ հավատքի համար ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվել են Նիգերիայում: << Համաշարհային ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում Մերձավոր Արևելքին, սակայն ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվել են Նիգերիայի [...]
Իտալիայի կաթոլիկ թեմերը ապաստան են տվել գաղթականներին
Իտալական ԶԼՄ-ների համաձայն` ներկայումս Իտալիայի կաթոլիկ թեմերում, վանքերում և կրոնական այլ հաստատություններում ապաստանել են ավելի քան 27 հազար գաղթականներ: Ապաստան ստացած գաղթականների թիվը մեծացավ այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը դիմել էր Եվրոպայի քրիստոնեական բոլոր թեմերին ` կոչ անելով պաշտպանել և ապաստան տալ գաղթական գոնե մեկ ընտանիքի: <<L’Osservatore Romano>> թերթը տեղեկացնում է, որ [...]






