Իսրայելում իրականացվել է հերթական բարբարոսությունը քրիստոնյա տաճարի նկատմամբ
Քրիստոնյա տաճարների նկատմամբ հերթական վայրագ արարքն է կատարվել Իսրայելում: Անհայտ անձինք հակաքրիստոնեական գրառումներ են կատարել Երուսաղեմի ամենահայտնի կաթոլիկ վանքերից մեկի պատերին: Վանքը պատկանում է բենեդիկտյան միաբանությանը: Վանքի պատերին և դարպասներին, ինչպես նաև հարևանությամբ գտնվող հույն-ուղղափառ և հայկական գերեզմանատներում իվրիտ լեզվով բազմաթիվ սպառնալիքներ և անեծքներ էին գրառել քրիստոնյաների հասցեին: <<Իրավապահ մարմիններին կոչ ենք անում միջոցներ ձեռք [...]








