ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ մտադիր է պաշտպանել հավատքի համար հալածվող քրիստոնյաներին:<< Մենք պաշտպանելու ենք քրիստոնեությունը: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում: Նայեք Սիրիային, եթե դուք քրիստոնյա եք, ապա այնտեղ ձեր գլուխը կկտրեն: Աշխարհում քրիստոնեությունը պաշարման մեջ է >>-հայտարարել էր Տրամպը Վիրջինիա նահանգի Ազատության համալսարանում ունեցած ելույթի ժամանակ: Դոնալդ Տրամպը շեշտել էր, որ ինքը բողոքական է` չնայած չի պատկանում ավետարանական քրիստոնյաներին: <<Ես բողոքական եմ, ավելի ճիշտ`երիցական և շատ հպարտ եմ դրանով>>-ասել էր Տրամպը: Վիրջինիայի Ազատության համալսարանը հայտնի է, որպես ավետարանական քրիստոնյաների <<ինտելեկտուալ հենարան>>: Տրամպը պայքարում է ավետարանական քրիստոնյաների ձայների համար: Նրա գլխավոր մրցակիցը Տեխաս նահանգից սենատոր, հանրապետական Թեդ Քրուզն է: Նշենք, որ Սպիտակ տունը հանրապետականներին կոչ է արել չաջակցել Տրամպին և նրան հեռացնել ընտրություններից մուսուլմանների նկատմամբ ունեցած դիրքորոշման համար: