Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովը մարտի զեկույցում Վրաց եկեղեցու առաջնորդ Պատրիարք -Կաթողիկոս Իլիա II-ին մեղադրել է անհանդուրժողականության համար.<<Վրաստանի Պատրիարքը խոսում է ատելության լեզվով, քանի որ սեռական փոքրամասնությունների միջոցառումը անվանել է <<վիրավորանք վրաց ժողովրդի համար>>, իսկ համասեռամոլությունը `հիվանդություն>>- ասված է զեկույցի 37-րդ կետում: Այս առնչությամբ իր կարծիքն է հայտնել Բորժոմի միտրոպոլիտ Սերաֆիմը:<<Ես զարմացած եմ այդ մեղադրանքից: Այն մասին, որ համասեռամոլությունը մեղք է գրված է Սուրբ Գրքում: Եկեղեցին այդ մեղքի մեջ գտնվողներին պետք է կոչ անի ազատագրվել դրանից: Եվ յուրաքանչյուրի իրավունքն է ընդունել այդ կոչը կամ մերժել: Ոչ մի հոգևորական համասեռամոլների դեմ խաչակրաց արշավանքի կոչ չի անում: Պատրիարք Իլիա II-ը ոչ մեկի հանդեպ խտրական վերաբերմունք չի դրսևորել: Համասեռամոլությունը հակասում է մեր ազգային արժեքներին: Եկեղեցին և յուրաքանչյուր հոգևորական պարտավոր են մարդկանց չմեղանչելու կոչ անել, պարտավոր են հիշեցնել, որ Աստվածաշնչում բազմիցս խոսվում է համասեռամոլության մեղքի մասին: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպական հանձնաժողովի զեկույցում պարունակվող մեղադրանքին, իմ կարծիքով դա անհարկի և անհարգալից է>>-ասել էր միտրոպոլիտը: