Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բերլինգտոն քաղաքի ոստիկանապետը հաստատել է, որ բարբարոսական հարձակում է կատարվել սուրբ Մարգարիտայի կաթոլիկ տաճարի վրա: Հանցագործները կոտրել են տաճարի բակում գտնվող երեք արձաններ: Երկու արձանների ձեռքերն են պոկել, իսկ երրորդի` Մարիամ Աստվածածնի արձանի ձեռքերը և գլուխը : Ոստիկանությունը խոստացել է հնարավորինս արագ հետաքննություն կատարել և բացահայտել հանցագործներին: