Մի քանի օր շարունակ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մուսուլմանները ցույցեր են անցկացնում: Նրանք բողոքում են, որ չի կատարվում <<աստվածանարգության>> օրենքը և պահանջում են, որպեսզի կառավարությունը ինչպես հարկն է իրականացնի շարիաթի օրենքները: Այս մասին տեղեկացնում է Independent թերթը: Ցուցարարներները հավաքվում են խորհրդարանի և կառավարական այլ շենքերի մոտ, պահանջում կատարել իրենց պահանջները: Բողոքի ակցիաների ժամանակ զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, հրկիզում են ավտոմեքենաները: Զանգվածային բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների ու բանակային ստորաբաժանումների միջև, որոնք օգնում են ոստիկանությանը կարգ ու կանոն հաստատելու: Մուսուլմանների բողոքի պատճառը Մումթազ Կադրիի մահապատիժն էր: Նրան մահվան էին դատապարտել Փենջաբի նահանգապետ Սալման Թասիրին սպանելու համար, ով ակտիվորեն պաշտպանում էր քրիստոնյաների իրավունքները, մասնավորապես հանդես էր գալիս Ասիա Բիբիի մահապատժի դատավճռի դեմ: Ինչպես գիտենք Ասիա Բիբիի նկատմամբ << աստվածանարգության>> կեղծ մեղադրանքով դատարանը մահապատժի վճիռ է կայացրել: Նախորդ տարի Վճռաբեկ դատարանը կանգնեցրել էր մահապատժի իրականացումը և ներկայումս Ասիան շարունակում է մնալ բանտում: Հենց այս փաստն էլ առաջացրել է արմատական իսլամիստների բողոքը: Նրանք պահանջում են իրականացնել Ասիայի մահապատիժը: Իսկ մարդասպան Սալման Թասիրին հերոս են համարում, պատրաստվում են նրա հուշարձանը կանգնեցնել:Ընդհանրապես արմատական իսլամական կազմակերպությունները դժգոհ են վարչապետ Նավազ Շարիֆի քաղաքականությունից` համարելով արևմտամետ: Արմատական իսլամիստներին դուր չի գալիս, որ տոնական օրեր են հայտարարվել քրիստոնեական Հարության տոնը և հինդուիստական Հոլի փառատոնը, բացի դա Փենջաբ նահանգում օրենքի նախագիծ է առաջադրվել, որը երկրի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես արգելում է բռնությունները կանանց նկատմամբ: Քրիստոնյաների դեմ ատելության ակցիա էր նաև Սուրբ Հարության տոնի օրը` մարտի 27-ին Լահորի զբոսայգու մոտ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունը, որի հետևանքով զոհվել է 72 մարդ, այդ թվում 29երեխա: Զոհվածների մեծ մասը քրիստոնյա էր: Ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել էր Պակիստանի Թալիբան շարժման հետ կապված << Ջամաաթ ուլ Ահրար>>խմբավորումը: