Միջազգային իրավապաշտպան «Open Doors» կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը Նիգերիայի հյուսիսում քրիստոնյաների դեմ բռնարարքների և հալածանքների վերաբերյալ: Զեկույցում ասված է. <<Ոչ միայն արմատական իսլամիստները, ինչպիսիք են << Բոկո հարամ>> խմբավորման գրոհայինները, այլ նաև մուսուլմանական որոշ ցեղախմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև երկրի հյուսիսում քաղաքական և կրոնական բարձրաստիճան խավերը հալածանքների են ենթարկում քրիստոնյաներին: Հատկապես այն նահանգներում, որոնցում գործում է շարիաթի օրենքը, քրիստոնյաները բախվում են նաև խտրական վերաբերմունքի և նվաստացումների >>: Զեկույցի համաձայն 2000 թվականից մինչ օրս սպանվել է ավելի քան 11 հազար քրիստոնյա, իսկ մեկ միլիոն քրիստոնյաներ փախստական են դարձել: 13 հազար եկեղեցիներ փակվել են կամ էլ հիմնովին ավերվել: