Վատիկանը մտահոգված է աշխարհի տարբեր երկրներում կրոնական ազատության խախտումների թվի մեծացմամբ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի բաժանմունքում Վատիկանի ներկայացուցիչ Ռիչարդ Գիրան կրոնի և խոսքի ազատությանը նվիրված նիստի ժամանակ: Նրա խոսքով հավատքի և խոսքի ազատությունները փոխկապակցված են, իսկ հասարակական տարբեր ոլորտներում և շրջաններում կրոնի դերի նվազեցումը չի կարող պատասխանել արդի մարտահրավերներին: <<Յուրաքանչյուրը իրավունք ունի ազատորեն դավանել իր հավատքը և դա չի նշանակում վիրավորել մյուսներին : Անթույլատրելի է սադրել կամ էլ վիրավորել այլոց հավատքը, անընդունելի է ծաղրել հավատքը: Մենք կանչված ենք մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կցանկանաք, որ մեզ վերաբերվեն>>-հայտարարել էր կարդինալ Ռիչար Գիրան: Նա նշել էր, որ որոշ երկրների օրենսդրությունը սահմանափակում է հավատքի ազատությունը, իսկ կրոնական ծայրահեղականության աճի պատճառով քաղաքական որոշ գործիչներ ցանկանում են ընդհանրապես կրոնը արմատախիլ անել հասարակական կյանքից` սահմանափակելով խոսքի ազատությունը: << Այդ փորձերը ոչ միայն սխալ են , այլ նաև հակասում են անհատի բնությանը>>-հայտարարել էր բարձրաստիճան հոգևորականը: