Daily Archives: April 4, 2016

Աղոթենք այսպես

Այսօր ուզում եմ քաջալերել բոլորիս, որ աղոթքի մեջ լինենք և հզոր աղոթքի շարժում սկսենք մեր երկրում և երկրի սահմաններից դուրս։ Հասկանալով, որ իրավիճակներին տիրողը և իրավիճակ փոխողը Աստված է՝ առաջարկում եմ՝ հիշենք աստվածաշնչյան չորս հերոսների, որոնք յուրահատուկ աղոթքի կեցվածք ունեցան, երբ իրենց ժողովուրդը դժվարության մեջ էր։ Լինենք Հեսուի նման՝ իրավիճակի վրա իշխանություն վերցնելով։ Դու՝ որպես [...]

By |2016-04-04T15:00:58+04:00April 4th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Լինենք մեկ սիրտ և մեկ միտք. Սալբի Քելեշյան

Քրիստոնեական երգերի հեղինակ և կատարող, սիրված երգչուհի Սալբի Քելեշյանն իր ֆեյսբուքյան էջումգրում է. «Սիրելի հայրենակիցներ, Իրանահայ հավատացյալ ժողովրդին միանալով՝ 3 օր ծոմով աղոթք պիտի բարձրացնենք մեր Տիրոջը՝ ապրիլ 4-5-6, որպեսզի Տերը ողորմի, պաշտպանի մեր սիրելի հայ զինվորներին, մեր ժողովրդին և մեր Հայրենիքին։ Կխնդրեմ, կարդացեք Աստվածաշունչը՝ Եսթեր 4:15-17: Երանի այլևս խտրություն չի դրվի մեր մէջ, այլ ըլլանք հայերս [...]

By |2016-04-05T12:38:43+04:00April 4th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Շարունակում ենք աղոթել մեր զինվորների և սահմանների խաղաղության համար. հովիվ Արթուր Սիմոնյան

Շարունակում ենք աղոթել մեր զինվորների և սահմանների խաղաղության համար: Աստծո ձեռքը թող զորացնի ու պաշտպանի մեր բոլոր զինծառայողներին, ովքեր հերոսաբար այս օրերին ամուր են պահում Արցախի սահմանները: Հռչակում ենք, որ մեր երկրի, ժողովրդի, բանակի դեմ ուղղված ոչ մի զենք հաջողություն չի ունենա և ամեն չար խորհուրդ կխորտակվի: Մենք հատուկ աղոթում ենք նաև զոհված զինծառայողների ծնողների [...]

By |2016-04-04T14:57:08+04:00April 4th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ

Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ: Մեր աղոթքը [...]

By |2016-04-04T14:53:51+04:00April 4th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Ջորջիա նահանգում մերժել են հոգևորականներին պաշտպանող օրենքը

 Ամերիկյան Ջորջիա նահանգի  նահանգապետ  Նաթան Դիլը  մերժել է կրոնական ազատության վերաբերյալ օրինագիծը, համաձայն որի կրոնական   կազմակերպություններին թույլ էր տրվում  հրաժարվել համասեռամոլներին որևէ ծառայություն մատուցելուց: Հանրապետական նահանգապետ Դիլը հայտարարել էր.<< Կարծում եմ   մեր նահանգի  կրոնական համայնքին  պաշտպանելու համար պետք  չէ որևէ մեկի հանդեպ   խտրական վերաբերմունք դրսևորել, ուստի   արգելել  եմ  այդ օրինագիծը>>:  Նշենք, որ Ջորջիա նահանգի  պահպանողական [...]

By |2016-04-04T13:01:27+04:00April 4th, 2016|Նորություններ|0 Comments

Սիրիայի բանակը ազատագրել է Էլ-Կարյաթեին քրիստոնեաբնակ քաղաքը

Սիրիայի կառավարական բանակը  ռուսական  օդուժի աջակցությամբ իսլամիստ գրոհայիններից  ազատագրել է Էլ-Կարյաթեին քաղաքը, որտեղ նախկինում քրիստոնյաներ էին բնակվում: Քաղաքը գտնվում է Հոմս նահանգի հյուսիս արևմուտքում` վերջերս ազատագրված Պալմիրա հինավուրց քաղաքից  100կմ հեռավորության վրա: Իսլամիստները քաղաքը գրավել էին  անցյալ տարվա օգոստոսին: Նրանք ավերել էին  քրիստոնեական տաճարը, մանապատժի  ենթարկել  խաղաղ բնակիչների, իսկ մի քանի հարյուր բնակչի էլ, որոնց [...]

By |2016-04-04T12:56:46+04:00April 4th, 2016|Նորություններ|0 Comments

Բանգլադեշում իսլամը շարունակում է մնալ պաշտոնական կրոն

Բանգլադեշի Գերագույն դատարանը մերժել է աշխարհիկ պետություն դառնալու վերաբերյալ  հանրագիրը, որը առաջարկել էին  առաջատար քաղաքական 15 գործիչներ: Այսպիսով  իսլամը շարունակում է մնալ երկրի պաշտոնական կրոնը: Բանգլադեշը, որպես աշխարհիկ  պետություն  առաջացել է  1971թվականին` անկախանալով Պակիստանից: Սակայն 1988 թվականին Սահմանադրության մեջ կատարված փոփոխության արդյունքում  իսլամը դարձել է երկրի պաշտոնական կրոնը: Մինչ Գերագույն դատարանը քննարկում էր հանրագիրը,  բողոքի [...]

By |2016-04-04T13:03:19+04:00April 4th, 2016|Նորություններ|0 Comments

Իտալացիների միայն կեսն է իրեն կաթոլիկ համարում

Իտալական L'Unita թերթում  տպագրված սոցիալական հարցումների արդյունքների համաձայն  Իտալիայի բնակչության  կեսն է իրեն կաթոլիկ համարում:   Հարցվածների 20%-ը իրեն աթեիստ է համարում, նույն թվով մարդիկ  անորոշ են արտահայտվել  իրենց կրոնական համոզմունքների մասին: Մոտ 4%-ը  իրենց համարել են ուղղափառ կամ բողոքական , իսկ 2%-ը բուդդայականության հետևորդ: Եվ միայն 1%-ն է   հրեականության,  հինդուիզմի  և մուսուլմանության հետևորդ:

By |2016-04-04T12:54:12+04:00April 4th, 2016|Նորություններ|0 Comments

Զանգվածային ջրով մկրտություն Լիմայում

Invictory  կայքի տեղեկացմամբ Պերուի մայրաքաղաք Լիմայում Սուրբ Հարության տոնից հետո  <<Համաշխարհային միսիոներական շարժում>> (Worldwide missionary movement) եկեղեցին  ջրով մկրտել է  ավելի քան 2400 հավատացյալի:  Մկրտության արարողությունը կատարվել էր մայրաքաղաքի արվարձաններից մեկում  գտնվող ջրավազանում:  Ջրով մկրտվել ցանկացողները  նախապես անցել էին աստվածաշնչյան հիմնական ուսմունքների վերաբերյալ դասընթացներ:  Մկրտությունը կատարել էր Պերուի <<Համաշխարհային միսիոներական շարժման>>  նախագահ Ռոդոլֆո Գոնսալեսը: Նա  [...]

By |2016-04-04T12:52:29+04:00April 4th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top