Շարունակում ենք աղոթել մեր զինվորների և սահմանների խաղաղության համար:
Աստծո ձեռքը թող զորացնի ու պաշտպանի մեր բոլոր զինծառայողներին, ովքեր հերոսաբար այս օրերին ամուր են պահում Արցախի սահմանները:
Հռչակում ենք, որ մեր երկրի, ժողովրդի, բանակի դեմ ուղղված ոչ մի զենք հաջողություն չի ունենա և ամեն չար խորհուրդ կխորտակվի:
Մենք հատուկ աղոթում ենք նաև զոհված զինծառայողների ծնողների և հարազատների համար, որ Տիրոջ Հոգին մխիթարի նրանց սիրտը և սփոփի մեծ ցավը:
Աղբյուր՝ Crossnews.am