Daily Archives: April 1, 2016

Չինաստանի քրիստոնյաների թիվը 100 միլիոն է 

Սուրբ Հարության տոնի օրը` մարտի  27-ին  Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կաթոլիկ  տաճարում մկրտվել է ավելի քան 100 մարդ: Քրիստոնեություն ընդունող չինացիների թիվը մեծանում է: Ամեն տարի մոտավորապես 100 հազար  չափահաս չինացիներ են մկրտվում երկրի  կաթոլիկ եկեղեցում: Հատկապես մեծ է մկրտվողների թիվը Սուրբ Ծննդյան, Հարության  տոների օրերին: Եկեղեցու տվյալներով վերջին տարիներին   միայն Հարության տոնի օրը  մկրտվում է  [...]

By |2016-04-01T12:37:16+04:00April 1st, 2016|Նորություններ|0 Comments

Վերականգնելու են հինավուրց Պալմիրա քաղաքը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրամ է ստեղծել իսլամիստ գրոհայիններից ազատագրված հինավուրց Պալմիրա քաղաքի վերականգման համար: Այս մասին տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում  Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան  ռուսական հեռուստաալիքին տված  հարցազրույցում:<< ՅՈՒՆԵՍԿՕ-ում ստեղծված հիմնադրամին  կամավոր գումարներ են փոխանցում  կազմակերպության անդամ երկրները Պալմիրայի  վերականգնման համար կօգտագործվեն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեից դուրս  գումարները: Ներկայումս  այդ հիմնադրամի հաշվին կա  ավելի քան  2.5 միլիոն եվրո >>- [...]

By |2016-04-01T12:36:08+04:00April 1st, 2016|Նորություններ|0 Comments

Խաղաղության քայլերթ Հալեպում

 Սուրբ Հարության տոնի օրը Անտիոքի եւ համայն Արևելքի ասորի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ի առաջնորդությամբ  խաղաղության քայլերթ էր տեղի ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքում: Այդ միջոցառումը նպատակ ուներ նաև  հանրության ուշադրությունը դարձնել իսլամիստ գրոհայինների կողմից գերևարված երկու միտրոպոլիտների`Գրիգոր Յուհան Իբրահիմի և Պողոսի ճակատագրին:  Երթին մասնակցել էին քահանաներ, վանականներ, ավելի քան 400 երիտասարդ աղջիկներ և [...]

By |2016-04-01T12:34:01+04:00April 1st, 2016|Նորություններ|0 Comments

Ամերիկյան եկեղեցում հանցագործները կոտրել են երեք արձան

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բերլինգտոն քաղաքի ոստիկանապետը հաստատել է, որ  բարբարոսական հարձակում է կատարվել սուրբ Մարգարիտայի կաթոլիկ տաճարի վրա: Հանցագործները  կոտրել են տաճարի բակում գտնվող երեք արձաններ: Երկու արձանների  ձեռքերն են  պոկել, իսկ երրորդի` Մարիամ Աստվածածնի արձանի ձեռքերը և գլուխը : Ոստիկանությունը խոստացել է հնարավորինս արագ  հետաքննություն կատարել և բացահայտել հանցագործներին: 

By |2016-04-01T12:31:06+04:00April 1st, 2016|Նորություններ|0 Comments

Պակիստանում շարունակվում են արմատական իսլամիստների ցույցերը

Մի քանի օր շարունակ  Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում  մուսուլմանները  ցույցեր են անցկացնում:  Նրանք բողոքում են, որ չի կատարվում <<աստվածանարգության>>  օրենքը և  պահանջում են, որպեսզի կառավարությունը  ինչպես հարկն է իրականացնի շարիաթի օրենքները: Այս մասին տեղեկացնում է Independent թերթը:  Ցուցարարներները հավաքվում են խորհրդարանի  և կառավարական այլ շենքերի մոտ, պահանջում կատարել իրենց պահանջները:  Բողոքի ակցիաների ժամանակ  զանգվածային անկարգություններ են [...]

By |2016-04-01T12:29:18+04:00April 1st, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top