Քաղկեղից բուժվելուց հետո մուսուլմանը քրիստոնյա է դարձել
Հնդիկ մուսուլման Սանջայը քաղցկեղից բժշկվելուց հետո քրիստոնեություն է ընդունել: Սանջայը իր կյանքը տվել է Հիսուսին և չնայած հալածանքներին Ավետարան է քարոզում: Նա հիմնել է ավելի քան 50 տնային եկեղեցիներ և քրիստոնեության է դարձրել հարյուրավոր մարդկանց: Նրա ուղին դեպի քրիստոնեություն սկսվել էր Կալկաթայի հիվանդանոցում, որտեղ քիմիոթերապիայի կուրս էր ընդունում: << Ես լալիս էի, մտքումս անընդհատ մի
Սիրիայի քրիստոնյա հովիվը լավատես է ապագայի հանդեպ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի << Միություն>> եկեղեցու հովիվ Էդվարդ Ավաբդեհը Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Christian Today-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չնայած 5 տարի շարունակվող արյունահեղ պատերազմին և իսլամիստ գրոհայինների դաժանություններին Եկեղեցին կենդանի է և նախկինից ավելի ակտիվ է գործում:<<Այս ճգնաժամի պայմաններում Աստված դիպչում է մեր սրտերին, մարդիկ խոնարհություն են սովորում և մենք շնորհակալ ենք Տիրոջը:
Ֆրանսիայում եկեղեցի են բացել իրաքցի փախստական քրիստոնյաների համար
Փարիզի հարևանությամբ գտնվող Արնուվիլ քաղաքում իրաքցի քրիստոնյաների համար եկեղեցի են բացել: Բացման հանդիսավոր արարողությունը կատարել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու պատրիարք, Բաղդադի արքեպիսկոպոս Լուիս Ռաֆաել Սակոն: Նա շնորհակալություն էր հայտնել Ֆրանսիայի կառավարությանը իրաքցի փախստական քրիստոնյաներին օգնելու համար: Դիմելով իրաքցի քրիստոնյաներին Պատրիարքը կոչ էր արել շնորհակալ լինել և բարի վերաբերմունք դրսևորել իրենց ապաստան տված Ֆրանսիայի իշխանություններին: <<Դարձեք Ֆրանսիայի
Ֆ. Գրեհեմ. մեր սերունդները պետք է ապրեն Աստծուն հավատարիմ երկրում
Ամերիկացի հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ի էջում հերթական անգամ քրիստոնյաներին կոչ է անում աղոթել ԱՄՆ-ի և նախագահական առաջիկա ընտրությունների համար : Այս մասին տեղեկացնում է invictory կայքը: << Միայն Աստված կարող է փրկել Ամերիկային ներկայիս աշխարհիկ աշխարհայացքից, որը հակառակ է աստվածաշնչյան արժեքներին>>-հայտարարել է Գրեհեմը: Նա ամերիկացի քրիստոնյաներին կոչ է արել աղոթել ժողովրդի և երկրի ապագայի
Եմենում սպանել են գթության 4 միանձնուհիների
Vatican Radio-ի համաձայն`մայր Թերեզայի հիմնադրած գթասրտության միաբանության միանձնուհիները շարունակելու են իրենց առաքելությունը Եմենում, նրանք շարունակելու են ծառայել կարիքավորներին և աղքատներին:<< Մայր Թերեզան մնում էր ամենամոռացված վայրերում, անկախ տիրող իրավիճակից>>-ասել էին միաբանության անդամները: Տեղեկացնենք, որ մարտի 4-ին Եմենի Ադեն քաղաքում գրոհայինները հարձակվել էին միաբանության վանքի վրա, սպանել 4 միանձնուհիների և 12 աշխատակիցների: Ցավակցական իր հեռագրում Հռոմի