Monthly Archives: January 2016

Ավելացել են  բռնարարքները Հնդկաստանի քրիստոնյաների դեմ

<<Catholic Secular Forum >> քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության Հնդկաստանում քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ հրապարակած զեկույցի  համաձայն 2015 թվականին  քրիստոնյաների  դեմ կատարվել է  ավելի քան 200  հանցահործություններ և բռնարարքներ: Սպանել են բողոքական 7 հովվի, ընդհանուր թվով տուժել են 8 հազար քրիստոնյաներ: Զեկույցի համաձայն հարձակումները  իրականացրել են  հինդու ծայրահեղականները, որոնց գաղափարախոսության համաձայն Հնդկաստանը միայն հինդուների համար է: Այս  գաղափարախոսության [...]

By |2016-01-21T13:51:48+04:00January 21st, 2016|Նորություններ|0 Comments

Ալ Քաիդայի գրոհայինները  առևանգել են միսիոներ տարեց ամուսինների

Հայտնի է դարձել, որ հունվարի 15-ի երեկոյան Բուրկինա Ֆասոյի հյուսիսում Ալ Քաիդայի գրոհայինները առևանգել են  միսիոներ տարեց ամուսինների` բժիշկ Քեն Էլիոտին և նրա կնոջը` Ջոսելինին: Այս մասին տեղեկացնում է Christian Today-ը:  Ամուսինները Ավստրալիայի քաղաքացիներ են և1972 թվականից բնակվում են Բուրկինա- Ֆասոյի հյուսիսում գտնվող Ջիբո փոքր քաղաքում: Նրանք արդեն ութսուն տարեկան են:  Էլիոտ ամուսիններին առևանգել են  [...]

By |2016-01-21T13:47:25+04:00January 21st, 2016|Նորություններ|0 Comments

Ֆրանսիայում ավելացել են կրոնական հողի վրա կատարված հարձակումները

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևի  հայտարարության համաձայն երկրում հաճախակի են դարձել կրոնական հողի վրա  հարձակումները և այդ բռնարարքներից  տուժում են քրիստոնյաները, մուսուլմանները և հրեաները: La Croix  թերթին տված  հարցարզույցի ժամանակ նախարարը հայտնել էր, որ 2015 թվականին  810 հարձակում է գրանցվել քրիստոնեական տաճարների և գերեզմանատների վրա, որը 20%-ով ավելի է 2014 թվականին կատարված հարձակումներից: Հակամուսուլմանական [...]

By |2016-01-21T13:36:01+04:00January 21st, 2016|Նորություններ|0 Comments

Իսլամիստների հերթական վայրագությունը Իրաքում

  Հայտնի է դարձել <<Իսլամական պետություն>> խմբավորման հերթական բարբարոսության մասին:  Իսլամիստ գրոհայինները պայթեցրել են  և հիմնովին ոչնչացրել  Սուրբ Եղիայի տաճարը Իրաքի Մոսուլ քաղաքում: Այս մասին տեղեկացնում են համաշխարհային լրատվամիջոցները:  Տիեզերքից կատարված լուսանկարները վկայում են, որ 595 թվականին կառուցված  այդ տաճարից միայն ավերակներ են մնացել: Տխրահռչակ այդ խմբավորումը Իրաքում  և Սիրիայում արդեն  ոչնչացրել է ավելի քան [...]

By |2016-01-21T12:18:23+04:00January 21st, 2016|Նորություններ|0 Comments

Նիկ Վույչիչը Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպի ապրիլի 14-ին

  Ընթացիկ տարում   Ռուսաստան կատարելիք երկրորդ այցի ընթացքում  համաշխարհային ճանաչում ունեցող քարոզիչ Նիկ Վույչիչը  կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին: Այս տեղեկությունը հաստատել են  նախագահի  աշխատակազմում: <<Ինձ համար միշտ հետաքրքիր է հանդիպել  պետությունների ղեկավարների հետ: Նրանք խոշոր մարդիկ են, պատասխանատու են իրենց երկրի քաղաքացիների համար: Նրանցից շատ բան կարելի է սովորել, սակայն [...]

By |2016-01-21T12:12:51+04:00January 21st, 2016|Նորություններ|0 Comments

Կարդինալ Վյուրլ. Ամերիկան ստեղծել է մարդկային կյանքը արժեզրկող մենթալիտետ

Ամերիկյան << Newsmax>> հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վաշինգտոնի արքեպիսկոպոս, կարդինալ Դոնալդ  Ուիլյամ  Վյուրլը  անդրադարձել էր  հղիության արհեստական ընդհատումներին և  մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքին: Նա  հայտարարել էր. << Մենք պրակտիկորեն  անտարբեր ենք դարձել  բռնությունների նկատմամբ և տեսնում ենք, թե ինչ հեշտությամբ  են դրանք կատարվում, մարդկային կյանքի նկատմամբ ինչպիսի արհամարհանքով>>: Կարդինալը  համոզված է, որ  ԱՄՆ-ի քաղաքացիների [...]

By |2016-01-20T14:15:31+04:00January 20th, 2016|Նորություններ|0 Comments

Ռեժիսոր  Մ. Սկորսեզեն ավարտել է   պորտուգալացի միսիոներների մասին պատմող  նոր ֆիլմի աշխատանքները

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ավարտել է  << Լռություն>> կոչվող ֆիլմի աշխատանքները: Կինոնկարը Ճապոնիայում քրիստոնեություն քարոզող պորտուգալացի ճիզվիտ միսիոներների մասին է: Սցենարի հիմքում իրական դեպքեր են, որոնց մասին պատմում է ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի  համանուն վեպը:  Կինոնկարի դեպքերը կատարվում են 17-րդ դարում: Չնայած Ճապոնիայում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող դաժան հալածանքներին, զանգվածային մահապատիժներին, պորտուգալացի երեք միսիոներներ վտանգելով [...]

By |2016-01-20T14:13:52+04:00January 20th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը անսպասելի այցելել է Հռոմի ծերանոցներից մեկը

Վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  անսպասելի այցելել էր  Հռոմի արևելյան արվարձանում  գտնվող Բրունո Բուոցիի անվան  ծերանոցը: Պապը ջերմորեն ողջունել էր ծերանոցում ապրող 33 տարեցներին, զրուցել նրանց հետ, որից հետո այցելել էր  հարևանությամբ գտնվող  բժշկական հաստատությունը, որում պահվում են անկողնուն գամված  ծանր հիվանդներ:  Վատիկանի հայտարարության համաձայն`այս այցով Ֆրանցիսկ I-ը ցանկացել էր շեշտել արդի հասարակությունում մերժված մարդկանց [...]

By |2016-01-20T14:04:40+04:00January 20th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top