ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ  պետքարտուղար Ջոն Քերիին ուղղված նամակում  կոչ են արել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հանդեպ իրականացվող ոճրագործությունները  ցեղասպանություն ճանաչել: <<Մենք մտահոգ ենք, որ  Սպիտակ Տունը  մտադիր է ցեղասպանություն ճանաչել միայն եզդիների նկատմամբ կատարվող  վայրագությունները` անտեսելով իսլամիստների կողմից  քրիստոնյաների և մյուս փոքրամասնությունների նպատակաուղղված ոչնչացումը>>- գրված է նամակում: Կոնգրեսականները անդրադարձել  են  Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ կատարվող  դաժան հանցագործություններին. << զանգվածային սպանություններ են  իրականացվում, նրանց խաչում են, սեռական ստրկության տանում, կտտանքների ենթարկում, գլխատում>>-նշված է նամակում:   Կոնգրեսականների  կարծիքով ամերիկյան վարչակազմը պետք է  խորհրդակցություններ անցկացնի կոնգրեսի հետ <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարի հարցերի շուրջ: