Մալթիական  միաբանության անդամները  ծառայություն են հիմնել, որի նպատակն է  օգնել  Էգեյան ծովով  Եվրոպա գաղթող  փախստականներին: Տարբեր տվյալների համաձայն  2015 թվականին  մոտ 1 միլիոն մարդ է  գաղթել  Եվրոպա: Փախստականների մեծ մասը Իրաքից են, Սիրիայից և Աֆղանստանից: Հաշվի առնելով ոչ անվտանգ նավերով ծովը անցնելու հետ կապված դժվարությունները և  վտանգները, Մալթիական միաբանության իտալական ճյուղը  համագործակցում է Հունաստանի առափնյա պարեկային ծառայության հետ` գաղթականներին օգնություն ցուցաբերելու համար: