Նիգերիայում կայացել է աֆրիկյան մայրցամաքում Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Արձանը տեղադրել են  Նիգերիայի  հարավ արևելքում գտնվող Աբաջի քաղաքում,քանի որ  ծնունդով հենց այդ քաղաքից է արձանի պատվիրատու և այդ նախագծի ֆինասնավորող, նավթա-գազային ոլորտի    գործարար Օբինա Օնուոխան:  Հիսուս Քրիստոսի  սպիտակ մարմարից պատրաստված արձանը կշռում է 40տոննա, իսկ  բարձրությունը 8մ 53 սմ է: Արձանի օծման արարողությունը կատարել էր  Օռլու թեմի եպիսկոպոս Օգոստինոսը: << Այս հրաշալի արձանը հավատքի  խորհրդանիշ է ոչ միայն կաթոլիկների համար, այլ նաև բոլորի, ովքեր կանցնեն  արձանի մոտով>>-հայտարարել  էր եպիսկոպոսը: