Yearly Archives: 2015

Առևանգված ղպտիներին ազատագրել են

Եգիպտոսի ոստիկանները ազատագրել են Էլ Մինիա նահանգում իսլամիստների կողմից առևանգված երիտասարդ չորս ղպտիների: Հանցագործները նրանց պահել էին լեռնային տեղանքում: Ոստիկանական գործողությունների ժամանակ հաջողվել է ձերբակալել առևանգողներից երկուսին : Ղպտի երիտասարդները պատմել են, որ իրենց ծեծում էին և սպառնում սպանել, եթե չվճարեն 600 հազար եգիպտական ֆունտ ( մոտ 70հազար եվրո) փրկագին:

By |2015-05-22T11:32:14+04:00May 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Քրիստոնյաները ամենահալածվող կրոնական խումբն են աշխարհում

ԵԱՀԿ-ի շրջանակներում   քրիստոնյաների հանդեպ անհանդուրժողականության հարցերին նվիրված հանդիպման ժամանակ  Վատիկանի ներկայացուցիչ, մոնսինյոր Յանուշ Ուրբանչիկը հայտարարել էր, որ քրիստոնյաները ամենահալածվող  կրոնական խումբն է  ամբողջ աշխարհում: Նրա խոսքով ամենադաժան հալածանքների են ենթարկվում Մերձավոր Արևելքի քրիստոնյաները, սակայն Եվրոպայում  առկա  հակաքրիստոնեական  տրամադրությունները ևս լուրջ  մտահոգության  տեղիք են տալիս: <<Իրավական  միտումները Եվրոպայում  վկայում են   կրոնի, կրոնական հաստատությունների և դրանց  հասարակական  [...]

By |2015-05-22T11:31:28+04:00May 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Վրացիները համակրում են Իլիա II-ին

ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի անցկացրած վերջին հարցումների արդյունքում պարզվել է, որ  Վրաստանի բնակչության  մեծ մասի`87%-ի   համակրանքը դարձյալ  վայելում է  Կաթողիկոս -Պատրիարք Իլիա II-ը: Բնակչության շրջանում ունեցած մասսայականությամբ երկրորդ  տեղում  նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին է, իսկ երրորդում `պաշտպանության նախկին նախարար  Իրակլի Ալասանիան: Նշենք, որ սոցիոլոգիական հարցումները անցկացվել են ապրիլ ամսին, որին մասնակցել է  ավելի քան չորս հազար [...]

By |2015-05-22T11:30:33+04:00May 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Եգիպտոսի կաթոլիկները դեմ են նախկին նախագահի մահապատժին

Եգիպտոսի ղպտի -կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները դեմ են  երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի   մահապատժի դատավճռին: <<Եկեղեցին  հարգում է դատարանի անկախությունը, սակայն պնդում է, որ կյանքը դա մարդու անձեռնմխելի  իրավունքն է: Ուստի մենք դեմ ենք   մահապատժին: Մահապատիժը արդարդատություն չի գործում, այլ նոր բռնություններ է առաջացնում: Չէ որ  իսլամիստները այդ դատավճռին արձագանքեցին նոր սպանություններով  >>-հայտարարել էր եպիսկոպոս [...]

By |2015-05-22T11:29:48+04:00May 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Անդրեա Բոչելլին համերգներով ելույթ կունենա աշխարհի հայտնի կաթոլիկ տաճարներում

2015 և 2016 թվականներին  իտալացի հայտնի տենոր Անդրեա Բոչելլին համերգներով հանդես է գալու  աշխարհի կաթոլիկ հայտնի տաճարներում: Այս նախագծին  համագործակցում է Ընտանիքի հարցերով պապական խորհուրդը: Նախատեսված է, որ յուրաքանչյուր համերգից առաջ  տեղի հոգևորականը  կխոսի Ավետարանի, աստվածային  սիրո մասին, հետո ելույթ կունենա երգիչը, իսկ  վերջում ներկաները  կաղոթեն  ամուսնության և ընտանիքի ամրության  համար:  Նշենք, որ առաջին համերգը [...]

By |2015-05-22T12:26:37+04:00May 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Աղոթքի շաբաթ հալածվող քրիստոնյաների համար

Իսպանիայի կաթոլիկ եպիսկոպոսների  կոնֆերանսը և Պապին առընթեր <<Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> հիմնադրամը հայտարարել են  միջազգային աղոթքի շաբաթ հալածվող եկեղեցու համար: Աղոթքի շաբաթը սկսվել է մայիսի 17-ին: Տարբեր հավատքի համար հալածվող  քրիստոնյա եղբայրների և քույրերի համար աղոթում են վանքերում, թեմերում, տներում: Հրապարակվել են  նյութեր, որոնք  կարելի է  օգտագործել աղոթքի համար:

By |2015-05-20T12:13:23+04:00May 20th, 2015|Նորություններ|0 Comments

Բռնի կերպով  մուսուլման դարձած հայերը  զանգավածաբար վերադառնում են քրիստոնեությանը

<<Linga>> կայքի տեղեկացմամբ  իսլամ ընդունած թուրքահայերի սերունդները  զանգավածաբար վերադառնում են քրիստոնեությանը: <<Ակոս>> շաբաթաթերթում տպագրված հոդվածի համաձայն  հայկական ծագում ունեցող մուսուլմանների քրիստոնեության դառնալու հաճախակի դարձած դեպքերը  վկայում են, որ նրանց մոտ պահպանվել է  խորը հիշողությունը իրենց  նախնիների հավատի վերաբերյալ: Տեղեկացվում է, որ մայիսի 9-ին Թուրքիայում  սուրբ Ստեփանոսի տաճարում  մկրտվել են դերսիմցի 12 հայեր, ովքեր իմանալով ճշմարտությունը [...]

By |2015-05-20T12:12:34+04:00May 20th, 2015|Նորություններ|0 Comments

Ռ. Բոնկեն ողջունել է աղոթքի համաժողովի մասնակիցներին

Համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Ռեյնհարդ Բոնկեն իր աջակցությունն է հայտնել Երևանի << Կյանքի Խոսք>> եկեղեցում մայիսի 22-30-ին կայանալիք << Փենուէլ>> աղոթքի կոնֆերանսին:<<Ձեզ մոտ անցկացվում է աղոթքի համաժողով, որը նախապատրաստում է Հիսուսի համար աշխարհի գրավումը: Դա իրոք հրաշալի է, հատկապես այսպիսի ժամանակներում: Աղոթեք և ավետարանեք, ավետարանեք և աղոթեք: Եվ դուք կտեսնեք պտուղները: Ես ձեզ շատ եմ [...]

By |2015-05-20T12:11:39+04:00May 20th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top