Եվրոպայի մուսուլմաններին նվիրված հանդիպում Շվեյցարիայում
Եվրոպայի եպիսկոպոսական կոնֆերանսների խորհուրդը ֆինանսավորել էր եռօրյա հանդիպումը, որը կայացել էր Շվեյցարիայի սուրբ Մավրիկիոսի աբբայությունում: Հանդիպումը նվիրված էր Եվրոպայում բնակվող մուսուլմանների խնդիրներին: Միջկրոնական երկխոսության հարցերով Պապական խորհրդի նախագահ, կարդինալ Ժան Լուի Տորանը իր ելույթում անդրադարձել էր Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հալածանքներին և ասել.<<Ներկայումս երկխոսությունը անհրաժեշտ է քան երբևէ: Քանի որ մուսուլմանների մեծ մասը իրեն մեղավոր չի [...]
Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին օրհնելու է միասեռ ամուսնությունները
Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին հաստատել է միասեռ ամուսնությունները օրհնելու հնարավորությունը: Մեկ ու կես տարի տևած բանավեճերից հետո այդ որոշումը ընդունվել է մայիսի 17-ին ֆրանսիական Սեթ քաղաքում կայացած սինոդի նիստում: Սինոդի հայտարարության մեջ ասված է. << Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցին միասեռ զույգերին ընդունում է այնպիսին, ինչպիսին նրանք կան, սակայն հարգում է հակառակ կարծիքները: Եկեղեցու ղեկավարությունը հնարավոր [...]
Վրաց Պատրիարքը կոչ է արել դադարեցնել հղիության արհեստական ընդհատումները
Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը կիրակնօրյա ավանդական իր քարոզում կոչ էր արել դադարեցնել հղիության արհեստական ընդհատումները: Իր քարոզում Պատրիարքը ասել էր. <<Ցանկանում եմ դիմել բոլորին, անհրաժեշտ է Վրաստանում դադարեցնել հղիության ընդհատումը: Պետք է հիշել, որ դա երեխայի սպանություն է և մեծ մեղք: Ցանկանում եմ հատկապես դիմել այն բժիշկներին, ովքեր կատարում են հղիության ընդհատումներ: Նրանք սարսափելի մեղք [...]
Միանձնուհին քննադատում է իսլամիստներին
Christian Post-ի համաձայն` հայտնի միանձնուհի Հաթուն Դոգանի կարծիքով ԱՄՆ-ը բավարար իշխանություն ունեն, որպեսզի կանգնեցնեն «Իսլամական պետություն» տխրահռչակ խմբավորման գործունեությունը: Քույր Դոհանը մշտապես օգնում է ահաբեկչության զոհերին: Ներկայումս նա աջակցում է Սիրիայի և Իրաքի եզդիներին: «Այդ խմբավորման իսլամիստները առևանգել են ավելի քան 12 հազար մարդ և միայն եզդիներից: Այնտեղ բարբարոսություն է կատարվում: Աբու Բաքր ալ Բաղդադիի [...]
Իսլամիստ առաջնորդի հերթական կոչը
«Իսլամական պետություն» խմբավորումը տարածել է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ձայներիզը, որում նա իր համախոհներին կոչ է անում միանալ իրենց, գալ և բնակվել «խալիֆայությունում»: Ձայներիզը տեղադրել են իսլամիստ ծայրահեղականների կողմից օգտագործվող կայքերում: Ի դեպ` France 24 հեռուստաալիքը հայտնել էր, որ Հյուսիսային Աֆրիկայում գործող «Ալ Մուրաբիթուն» արմատական խմբավորումը հայտարարել է «Իսլամական պետությանը» միանալու մասին: Իսկ [...]
Ռուսաստանի հրեաները նշել են կրոնական նոր տոնը
Մայիսի 15-ին Ռուսաստանի հրեաները առաջին անգամ նշել են կրոնական նոր տոնը, որը կոչվում է Ազատագրության և փրկության օր: Այս օրը նվիրված է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին և հրեաների փրկությանը: Տոնակատարության ժամանակ հրեաները շնորհակալություն էին հայտնել Աստծուն և Կարմիր Բանակին լիակատար ոչնչացումից փրկվելու, ինչպես նաև 1948 թվականին Իսրայել պետության ստեղծման համար: «Այսուհետ Հաղթանակի օրը ներառված [...]
Չինաստանում սահմանափակում են խաչի կիրառումը
Չինաստանի Չժեցզյան նահանգում բողոքական քրիստոնյաները քննադատել են խաչի կիրառությունը սահմանափակելու իշխանությունների մտադրությունը: Իշխանությունների կողմից առաջարկվող նախագծի համաձայն խաչը պետք է գտնվի տաճարի առջևում, այլ ոչ թե տանիքի վրա և նրա բարձրությունը չպետք է գերազանցի ամբողջ տաճարի բարձրության մեկ տասներորդ մասը: Բողոքական եկեղեցու ներկայացուցիչները այդ նախագիծն անվանել են անհիմն և համարում են, որ դա հակասում է [...]
Պակիստանում կառուցվում է ամենամեծ խաչը Ասիայում
Պակիստանցի քրիստոնյա գործարար Փերվեզ Հենրի Ջիլը որոշել է իր հավատակիցներին հալածանքներից պաշտպանել յուրօրինակ ձևով: Գործարարի խոսքով չորս տարի առաջ երազում իրեն հայտնվել էր Տերը և հանձնարարել միջոց գտնել պակիստանցի քրիստոնյաներին օգնելու և պաշտպանելու համար: Երկար խորհելուց հետո Փերվեզ Ջիլը գտնում է լուծումը: Կարաչի քաղաքում, որտեղ իշխանությունը գտնվում է արմատական իսլամիստների ձեռքում, սկսել է կառուցել հսկայական [...]







