Yearly Archives: 2015

Սիրիայում գոյություն չունի չափավոր ընդդիմություն

Երուսաղեմի կաթոլիկ պատրիարք Ֆուադ Տուալը   ելույթ է ունեցել  Մերձավոր Արևելքում  տեղի ունեցող  բռնարարքների  զոհերին նվիրված  վերջերս Փարիզում կայացած  միջազգային կոնֆերանսում: Նա կոչ էր արել  դադարեցնել զենքի տրամադրումը  Իրաք և Սիրիա: Պատրիարքը  հայտարարել էր, որ այսպես  կոչված  չափավոր ընդդիմություն Սիրիայում գոյություն չունի, որի մասին իրենց ելույթներում խոսել էին  Ֆրանսիայի նախագահը և արտգործնախարարը:<<Պատերազմի ժամանակ չափավոր ապստամբներ չեն [...]

By |2015-09-11T16:27:05+04:00September 11th, 2015|Նորություններ|0 Comments

Ալ Քաիդան պատրաստ է միաբանվել Իսլամական պետության հետ

Համացանցում տարածված աուդիո ձայնագրության մեջ <<Ալ Քաիդա>> ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ազ Զավահիրին հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը չնայած առկա տարաձայնություններին, պատրաստ է միաբանվել <<Իսլամական պետություն>> խմբավորման հետ և մարտնչել արևմտյան կոալիցիայի դեմ Սիրիայում և Իրաքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

By |2015-09-10T13:34:58+04:00September 10th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամիստները նվազեցրել են առևանգված քրիստոնյաների դիմաց պահանջվող փրկագինը

Սիրիայի Հասակե  և Նիսիբինա քաղաքների   կաթոլիկ եպիսկոպոս Ժակ Բեհնան Հինդոն  <<Ֆայդս>> գործակալությանը տված հարցարզույցի ժամանակ ասել է, որ  Իսլամական պետության  գրոհայինները սկսել են ավելի ռեալ  պայմաններ առաջարկել  գերևարված  230 ասորի քրիստոնյաներին ազատ արձակելու համար: << Սկզբում միջնորդների միջոցով  իսլամիստ գրոհայինները  գերևարված 230 ասորի քրիստոնյաների համար պահանջել էին 23միլիոն դոլար: Քանի որ գերևարվածների հարազատները չէին կարող [...]

By |2015-09-10T14:25:41+04:00September 10th, 2015|Նորություններ|0 Comments

Նիգերիայում դարձյալ քահանա են առևանգել

Սեպտեմբերի 7-ին Նիգերիայի  հարավ արևելյան շրջանում անհայտ անձինք առևանգել են քահանա Գաբրիել Այոկային: Քահանան երկրի մայրաքաղաք Աբուջայից ուղևորվել  էր Օնիտշա քաղաքը: ճանապարհին նրա ավտոմեքենան  կանգնեցնում են զինված մարդիկ և իրենց հետ տանում հոգևորականին: Ներկայումս իրավապահների գործողությունները դեռևս  անարդյունք են: Գաբրիել Այոկայի  հարազատներից մեկը լրագրողներին պատմել էր, որ առևանգողները  կապվել են նրա  ընտանիքի հետ և ասել, [...]

By |2015-09-10T13:29:58+04:00September 10th, 2015|Նորություններ|0 Comments

Տիրանայում կոնֆերանս է անցկացվել 300կրոնական առաջնորդների մասնակցությամբ

Սեպտեմբերի 6-8-ին  Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում  անցկացվել է  կոնֆերանս, որին մասնակցել էին ավելի քան 300 կրոնական առաջնորդներ ամբողջ աշխարհից: Կոնֆերանսը կազմակերպել էր <<Սուրբ Էգիդայի>> կաթոլիկ համայնքը: Համայնքի նախագահ Մարկո Իմպալյացիոյի խոսքով  կոնֆերանսը շատ արդյունավետ  էր: Հանդիպման ժամանակ քննարկվել էին բազմաթիվ հարցեր, այդ թվում գաղթականների հետ կապված ճգնաժամի, Սիրիայի իրավիճակի և այլ հարցեր: <<Խաղաղությունը միշտ  հնարավոր է [...]

By |2015-09-10T13:27:44+04:00September 10th, 2015|Նորություններ|0 Comments

<< Կոլումբոսի ասպետներ>> եղբայրությունը Իրաքում օգնում է  փախստականներին

CNA-ի տեղեկացմամբ`ամերիկյան <<Կոլումբոսի ասպետներ>> կաթոլիկ եղբայրությունը սննդամթերքներով բավարարելու է Իրաքի Քուրդիստանում ապաստանած ավելի քան13 հազար փախստական ընտանիքների: << Քրիստոնյաները Մերձավոր Արևելքում ֆիզիկապես ոչնչացվում  և ենթարկվում են հալածանքների բացառապես  հավատի համար: Չնայած իրենց դեմ իրականացվող ցեղասպանությանը նրանք   ոգևորվում են  իրենց հավատքով, Աստծո  և մերձավորի հանդեպ սիրով: Նրանք մեր աջակցության  և օգնության կարիքն ունեն >>-ասել էր Գերագույն [...]

By |2015-09-10T13:45:42+04:00September 10th, 2015|Նորություններ|0 Comments

Եգիպտացի միլիոնատերը կղզի է գնելու փախստականների համար

<<Fides>>գործակալության տեղեկացմամբ` եգիպտացի ղպտի միլիոնատեր Նահիբ Սավիրիսը  պատրաստ է  անբնակ կղզի գնել Միջերկրական ծովում, որտեղ կարող են բնակվել փախստականները Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից: Նշենք, որ Նահիբ Սավիրիսը  Եգիպտոսի ամենահարուստ գործարարներից մեկն է, ղեկավարում է  <<Orascom Telecom Holding>> հեռահաղորդակցության  ընկերությունը, որն ունի ավելի քան 50 միլիոն աբոնենտ ամբողջ աշխարհում: Վերջերս տված հարցազրույցում  միլիոնատերը պատմել էր, որ  [...]

By |2015-09-09T14:41:28+04:00September 9th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամիստ գրոհայինները երեխաներ են առևանգում Իրաքում

Վերջին  մի քանի օրերին << Իսլամական պետության>> գրոհայինները  Իրաքի Մոսուլ  քաղաքում առևանգել են 127 երեխաների: Այս մասին իրաքյան լրատվամիջոցներին հայտնել է  Մոսուլում Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության  մամուլի քարտուղար Սաիդ Մամուզինին:  Նա ասել է. << Առևանգել են 11-15տարեկան  երեխաների: Երեխաներին ուղարկում են հատուկ ճամբարներ, որտեղ սովորեցնում են զենք կիրառել և ահաբեկչություններ իրականացնել>>: Մամուզինը պատմել էր, որ երեխաներից [...]

By |2015-09-09T14:36:58+04:00September 9th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top