CNA-ի տեղեկացմամբ`ամերիկյան <<Կոլումբոսի ասպետներ>> կաթոլիկ եղբայրությունը սննդամթերքներով բավարարելու է Իրաքի Քուրդիստանում ապաստանած ավելի քան13 հազար փախստական ընտանիքների: << Քրիստոնյաները Մերձավոր Արևելքում ֆիզիկապես ոչնչացվում և ենթարկվում են հալածանքների բացառապես հավատի համար: Չնայած իրենց դեմ իրականացվող ցեղասպանությանը նրանք ոգևորվում են իրենց հավատքով, Աստծո և մերձավորի հանդեպ սիրով: Նրանք մեր աջակցության և օգնության կարիքն ունեն >>-ասել էր Գերագույն ասպետ Կարլ Անդերսոնը: Մինչ օրս <<Կոլումբոսի ասպետները>> միլիոնավոր դոլարներ է զոհաբերել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների կարիքների համար:Նշենք, որ <<Կոլումբոսի ասպետներ>> եղբայրությունը ստեղծվել է ԱՄՆ-ում 19-րդ դարի վերջին քահանա Մայքլ Մակ-Գիվնիի կողմից: Ներկայումս եղբայրությունը ակտիվորեն ազդում է ԱՄՆ-ի քաղաքական և սոցիալական գործունեության վրա, նախագահական ընտրություններում աջակցում այն թեկնածուներին, որոնց ծրագրերը չեն հակասում բարոյականության վերաբերյալ կաթոլիկ ուսմունքին: