Yearly Archives: 2015

ԱՄՆ-ում Պապը հանդիպելու է աքատների, անօթևանների և կալանավորների  հետ

Վատիկանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է  Հռոմի Պապի ԱՄՆ կատարելիք այցի մանրամասների մասին, համաձայն որոնց մասնավորապես   Ֆրանցիսկ I-ը մտադիր է հանդիպումներ ունենալ  աղքատների,  անօթևանների և բանտարկյալների հետ: Այդ մասին գրել է նաև The New York Times թերթը.<<Առաջին անգամ այդ մասշտաբով  Պապը մտադիր է ժամանակ անցկացնել  մարդկանց հետ, ովքեր գտնվում են ամերիկյան հասարակության ամենացածր աստիճաններում, փախստականների, անօթևանների, [...]

By |2015-09-18T13:48:18+04:00September 18th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամիստների շարքերում կան Ռուսաստանի 1800 քաղաքացիներ

<<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում կռվում են Ռուսաստանի 1800 քաղաքացիներ: Այս մասին  հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վ. Կոլոկոլցևը: Նախարարի խոսքով այդ առնչությամբ  477 քրեական   գործ է հարուցվել: Ավելի վաղ Հակաահաբեկչական  կենտրոնին առընթեր  Գիտական խորհրդի հրապարակած տվյալներով  Սիրիայում իսլամիստներին են միացել  Ռուսաստանի 800-1500 քաղաքացի: Նրանցից 170-ը զոհվել է:  Նշենք, որ <<Իսլամական պետությունը>> Ռուսաստանում արգելված է, [...]

By |2015-09-18T13:46:18+04:00September 18th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայում 2 միլիոն երեխա դպրոց չի հաճախում

<<Save the Children>> բարեգործական կազմակերպության տվյալներով Սիրիայում  երեխաների համար շատ ծանր պայմաններ են: Ավելի քան 2միլիոն սիրիացի երեխաներ  այս տարի չեն կարողանում դպրոց հաճախել: Սիրիայում դպրոցական շենքերը շատ հաճախ դառնում են ռմբակոծման թիրախներ իսլամիստ գրոհայինների համար: Ավելի քան 4 հազար դպրոցներ  ավերվել են օդուժի հարվածներից,  ականանետային կրակոցներից կամ էլ պայթեցվել են: Ուսումնական այս տարվա սկզբում  [...]

By |2015-09-18T13:44:14+04:00September 18th, 2015|Նորություններ|0 Comments

Եպիսկոպոս Անտուան Օդո. Սիրիան ցանկանում են հողի հետ հավասարացնել

Սիրիայի Հալեպ քաղաքի քաղդեա-կաթոլիկ եպիսկոպոս Անտուան Օդոն Catholic News գործակալությանը տված հարցազրույցում  հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառը  զենքի առևտուրն է: <<Միջազգային մակարդակով  նպատակաուղղված  շարունակում են պատերազմը, մտադրված են կործանել,  հողի հետ հավասարացնել ամեն ինչ, բաժանել իրար մեջ, ինչպես արեցին Իրաքում, Լիբիայում և հիմա անում են Եմենում>>-ասել էր եպիսկոպոս Անտուան Օդոն: Նա նշել [...]

By |2015-09-18T13:42:36+04:00September 18th, 2015|Նորություններ|0 Comments

Հինդու արմատականները շարունակում են հարձակումները քրիստոնյաների վրա

Հնդկաստանի Ջարհանդ  նահանգի Խուտուտագ գյուղում  հինդուիստները հարձակվել են  քրիստոնյաների վրա  աղոթքի  ժամանակ: Morning Star News-ի համաձայն <<Anugrah Church>>  քրիստոնեական համայնքի մոտ 30 անդամներ հավաքվել էին քրիստոնյաներից մեկի տանը  ավանդական աղոթքի համար, երբ զենքերով,  բահերով և կացիններով զինված 15 հինդու  արմատականներ ներխուժել էին  տուն և պահանջել, որ քրիստոնյաները հինդուիզմ ընդունեն: Երբ  վերջիններս հրաժարվել  էին, ապա հարձակվողները [...]

By |2015-09-18T13:39:44+04:00September 18th, 2015|Նորություններ|0 Comments

Եգիպտացի գործարարը սկսել է  փախստականների համար կղզի գնելու  գործընթացը

Եգիպտացի  ղպտի միլիոնատեր Նագիբ Սավիրիսը  Միջերկրական ծովում  կղզի գնելու և այնտեղ  Մերձավոր Արևելքից փախստականներ  բնակեցնելու հարցի շուրջ սկսել է նախնական խորհրդակցությունները Հունաստանի և Իտալիայի կառավարությունների հետ:  Սավիրիսի խոսքով կղզում կարելի է տեղավորել  ավելի քան հարյուր հազար ընտանիք, նրանց ապահովել աշխատանքով և սոցիալական պայմաններով: Եգիպտացի գործարարը նշել էր, որ կառավարության համաձայնություն ստանալը գործի միայն սկիզբն է: [...]

By |2015-09-17T13:59:20+04:00September 17th, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ը ղեկավարում են աթեիստները

Ամերիկացի քաղաքական գործիչ և փաստաբան Դևիդ Լեյնը, ով աջակցում է  ընտանեկան ավանդական արժեքներին,  իր բլոգում գրել է, որ ԱՄՆ-ը քրիստոնեական արմատներին կարող  է վերադառնալ  միայն այն դեպքում, երբ հաղթեն <<կեղծ կրոնին>>`աթեիզմին: << Ժամանակակից Ամերիկայի հանրային կրթությունը, բարձրագույն կրթությունը, ԶԼՄ-ները, խոշոր բիզնեսը , Հոլիվուդը  ղեկավարում են աթեիստները: Իսկ նրանց գործունեության ծրագիրը  ամբողջապես դեմ է քրիստոնեական բարոյականությանը [...]

By |2015-09-17T13:57:25+04:00September 17th, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ում պատանու են ձերբակալել Հռոմի Պապի դեմ մահափորձ ծրագրելու մեղադրանքով

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կալանավորել են Ֆիլադելֆիայից 15ամյա տղայի: Ն րան կասկածում են  ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ Հռոմի Պապի դեմ մահափորձ ծրագրելու համար: ABC հեռուստաալիքի համաձայն  պատանուն կալանավորել են օգոստոսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել վերջերս: Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տեղեկացմամբ` պատանին այդ քայլին էր ցանկանում գնալ` գտնվելով << Իսլամական պետություն>> [...]

By |2015-09-17T13:53:44+04:00September 17th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top