The Christian Post-ի համաձայն Տեխասի քրիստոնեական մանկատան մոտ Սուրբ Ծննդյան տոնի առիթով դրված մանուկ Հիսուսի արձանի տակ, որպես զոհաբերություն անհայտ անձը դրել էր 50 հազար ամերիկյան դոլարի չեկ: Մանկատան տնօրեն Դարեն Չեքը թերթին տված հարցազրույցում պատմել էր.<<Առավոտյան մեզ զանգահարեց մի տղամարդ և խորհուրդ տվեց նայել մսուրի դեկորացիան, որտեղ պառկած է մանուկ Հիսուսը: Մենք այնտեղ ծրար գտանք, որի մեջ կար 50 հազար դոլարի չեկ>> :Տնօրենի խոսքով այդ զոհաբերությունը շատ էր ուրախացրել մանկատան սաներին և աշխատակազմին: << Այս զոհաբերությունը վկայում է, որ մարդիկ հավատում են մեզ և աջակցում մեր աշխատանքին, իսկ դա մեզ ավելի է ոգևորում: Ոգևորվել է նաև երեխաները, որովհետև նրանք ևս զոհաբերություններ են կատարում տարբեր առիթներով>>-ասել էր Դարեն Չեքը: