Monthly Archives: December 2015

Թեհրանում աղոթել են ռուսական զինուժի և Վլադիմիր Պուտինի համար

American Herald Tribune թերթի համաձայն`  Թեհրանում կայացած համընդհանուր աղոթքի ժամանակ  Իրանի հոգևոր առաջնորդներից Այաթոլա Մուհամեդ Ալի Մովահեդի Քերմանիի առաջնորդությամբ  հազարավոր մուսուլմաններ  աղոթել են Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ  պայքարող  ռուսական զինված ուժերի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Իր քարոզում  Այաթոլան խոսել էր ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի նախագահի  դերի մասին:Նա անդրադարձել էր նաև պաշտոնական Մոսկվայի և [...]

By |2015-12-02T11:41:27+04:00December 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Պակիստանում հնարավոր է վերացնեն աստվածանարգության օրենքը

Christian Post-ի տեղեկացմամբ`Պակիստանի կրոնական փոքրամասնությունների հարցերով նախկին նախարար,  ներկայումս << Կրոնական փոքրամասնությունների  միության>>  նախագահ  Պոլ Բհատին հայտնել է, որ Պակիստանում սկսել են առաջադիմական քայլեր  ձեռնարկվել  կրոնի ազատության ոլորտում:  Բհատիի խոսքով  պակիստանցի ժողովուրդը   երկար տարիներ ականատես է եղել կրոնական հողի վրա կատարվող բռնություններին, որոնց պատճառով  զոհվել է 60 հազար մարդ: Ներկայումս երկրի բնակչությունը  հանդուրժողականության է ձգտում: [...]

By |2015-12-02T11:38:18+04:00December 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Թ. Ֆյուրին հաղթանակի համար շնորհակալ է Աստծուն

Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար  մրցամարտում հաղթել է   Վլադիմիր Կլիչկոյին: Նա հայտարարել է, որ Աստված է օգնել իրեն հաղթելու մարտում: Այդ մրցամարտից հետո  27-ամյա Թայսոնը գերծանր քաշային կարգում  չեմպիոն է դարձել  WBA, IBF, WBO, IBO  տարբերակներով: Նա  վերջ դրեց  ուկրաինացի բռնցքամարտիկ Կլիչկոյի տաս տարի տևած   բացարձակ չեմպիոնությանը և վերցրեց նրա  չեմպիոնի [...]

By |2015-12-01T15:47:19+04:00December 1st, 2015|Նորություններ|0 Comments

Ա. Պրոկոպչիկ.  Եկեղեցին հասարակության մեջ  պետք է քարոզի  աստվածային արժեքների մասին

Լոս Անջելեսի << Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ  Ալեքս Պրոկոպչիկի կարծիքով շատ կարևոր է, որ հասարակության մեջ  եկեղեցին մշտապես բարձրաձայնի աստվածային արժեքների մասին: << Ականատես ենք լինում, որ մարդիկ  Աստվածաշունչը չեն ընդունում, որպես  բացարձակ  ճշմարտություն, իսկ քրիստոնեությունն էլ ինչ որ չափով  կորցրել է իր ուժը:  Ցավոք սրտի, հասարակությունը ավելի է բարձրաձայնում իր արժեքների մասին, քան  եկեղեցին [...]

By |2015-12-01T15:45:42+04:00December 1st, 2015|Նորություններ|0 Comments

Իրաքի քրիստոնյաները աղոթում են  տարածքների ազատագրման համար

Սուրբ Ծննդյան  պահքի  ընթացքում քաղդեա-կաթոլիկ  բոլոր տաճարներում  աղոթելու են  Իրաքի Մոսուլ քաղաքը և Նինվեյի հովիտը իսլամիստ գրոհայիններից ազատագրելու, ինչպես նաև Իրաքում կրոնական փոքրամասնությունների  իրավունքները  հարգելու   համար: Այս մասին  ասված է Քաղդեա- կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոյի  համայնքներին ուղղված ուղերձում: Պատրիարքը հավատացյալներին կոչ է անում աղոթել <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից  Իրաքի բռնազավթված  տարածքների ազատագրման համար, [...]

By |2015-12-01T15:44:19+04:00December 1st, 2015|Նորություններ|0 Comments

Ավարտվել է Հռոմի Պապի այցը Աֆրիկա

Նոյեմբերի   30-ին ավարտվել  է   Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի  վեցօրյա այցը  Աֆրիկա: Քենիայից և Ուգանդայից հետո Պապը այցելել էր  Կենտրոնական–Աֆրիկյան Հանրապետություն, որտեղ արդեն երեք տարի է չեն դադարում արյունալի բախումները քրիստոնյաների և մուսուլմանների միջև: Երկրի մայրաքաղաք Բանգիում Ֆրանցիսկ I-ը կատարել էր գլխավոր տաճարի դռների բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր  առաջիկա Գթասրտության հոբելյանական տարվան: Այնուհետև Ֆրանցիսկ [...]

By |2015-12-01T15:42:33+04:00December 1st, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top