Daily Archives: December 11, 2015

Բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիին   մեղադրում են հոմոֆոբիայի համար

Բրիտանացի  հայտնի  բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին The Daily Mail թերթին տված հարցազրույցի ժամանակ  խիստ քննադատել էր  ժամանակակից հասարակության  ոչ քրիստոնեական,  սակայն  օրինականացված արժեքները: Բռնցքամարտիկը ասել էր. <<1950-ից- 60-ական թվականներին չէին էլ կարող   մտածել, որ  համասեռամոլությունը, հղիության արհեստական ընդհատումները  կօրինականացվեն: Մնում է օրինականացնեն մանկապղծությունը, որպեսզի դժոխքը հայտնվի երկրի վրա: Եթե  50  տարի առաջ ինչ որ մեկը  ասեր,

  • Կաթոլիկ եկեղեցին հրեաների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ պատմական փաստաթուղթ է հրապարակել

Կաթոլիկ եկեղեցին հրեաների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ պատմական փաստաթուղթ է հրապարակել

Վատիկանի  հրեաների հետ փոխհարաբերությունների հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին հրապարակել է պատմական փաստաթուղթ`<<Աստծո պարգևները և կոչումը անդառնալի են>>, որում ներկայացված են նոր սկզբունքները կաթոլիկության և հուդայականության  փոխհարաբերություններում:Փաստաթղթում  ասված է, որ  այսուհետ   կաթոլիկները  չեն փորձելու  հրեաներին քրիստոնեության դարձնել և միսիոներական գործունեություն չեն ծավալելու հրեաների շրջանում: Դրա փոխարեն  կաթոլիկները հրեաներին ընդունելու են որպես Աստծո Խոսքի կրողներ: Փաստաթղթի համաձայն 

Արքեպիսկոպոս Վարդա. քրիստոնյաները չեն պատրաստվում հեռանալ Մերձավոր Արևելքից

Asia News-ի համաձայն` Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կայացել է  կաթոլիկ համալսարանի բացման պաշտոնական  արարողությունը: Արարողությանը ներկա էին և այն  գլխավորեցին   Քաղդեա-կաթոլիկ արքեպիսկոպոս Բաշար Վարդան և Իտալիայի եպիսկոպոսական կոնֆերանսի  գլխավոր քարտուղար, եպիսկոպոս Նունցիո  Գալանտինոն: Արքեպիսկոպոս Բաշար Վարդան  հայտարարել էր.<<Համալսարանը միջոց կդառնա  <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ  պայքարելու և հայտարարելու համար, որ  մենք`քրիստոնյաներս   չենք պատրաստվում  հեռանալ այս տարածաշրջանից>>:

Ռուսաստանը և Վատիկանը միասին կպաշտպանեն հավատացյալների իրավունքները և ընտանեկան արժեքները

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` Ռուսաստանը և Վատիկանը  պայմանավորվել են  հումանիտար-իրավապաշտպան ոլորտում  համագործակցելու վերաբերյալ:Համաձայնությունը ձեռք է բերվել  Արտգործնախարարության  մարդու իրավունքների, դեմոկրատիայի և օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ   Կոնստանտին Դոլգովի և  Վատիկանի  պետությունների հետ փոխհարաբերությունների քարտուղարության  ղեկավար Պոլ Գալահերի հանդիպման ժամանակ: Զրույցի ընթացքում  երկու կողմերն էլ խոր մտահոգություն են հայտնել  Մերձավոր Արևելքում և Հյուսիսային 

Դուբլինի անգլիկան տաճարի  բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար են տեղադրել

Anglican Communion News Service գործակալության տեղեկացմամբ` Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Հիսուս Քրիստոսի անգլիկան տաճարի  բակում կանգնեցրել են տուֆից պատրաստված  հայկական  ավանդական խաչքար, որը նվիրված է Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակին: Խաչքարի բացման  և զոհերի հիշատակը հարգելու արարողությանը ներկա էին  Իռլանդիայի քրիստոնեական բոլոր հարանվանությունների  առաջնորդները`Դուբլինի անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը,  Դուբլինի կաթոլիկ արքեպիսկոպոս  Դայարմյուիդ Մարտինը,  մեթոդիստական եկեղեցու  նախագահ