Սուրբ Ծննդյան բարեգործական ակցիա Ռուսաստանում
Դեկտեմբերի 3-ից մինչև հունվարի 5-ը Ռուսաստանում անցկացվում է <<Ուրախություն պարգևիր Ծննդյան տոնի առիթով >> բարեգործական ակցիան, որի ժամանակ յուրաքանչյուր ցանկացող կարող է նվերներ տալ <<Գթասրտություն>> ծառայության խնամքի տակ գտնվողներին և այլ կարիքավորներին Ռուսաստանի ամբողջ տարածքում: Բարեգործական այս ակցիայի ընթացքում հավաքված նվերները փոխանցելու են ծանր հիվանդ, որբ , հաշմանդամ երեխաներին, բազմազավակ ընտանիքներին, միայնակ տարեցներին, անօթևաններին: Այս
Ամերիկացի րաբբիները պահանջում են ընդունել սիրիացի փախստականներին
ԱՄՆ-ում ավելի քան հազար րաբբիներ հանրագիր են ստորագրել, որում Կոնգրեսին կոչ են անում Ամերիկայի դռները բացել սիրիացի փախստականների համար: Հանրագրում խոր մտահոգություն են հայտնում ամերիկացի քաղաքական գործիչների դիրքորոշման վերաբերյալ, ովքեր չենք ցանկանում փոխել միգրացիոն օրենքները, որոնք խոչընդոտում են ԱՄՆ-ում Սիրիայից փախստականների ընդունմանը: Հանրագիրը նախաձեռնել է Ամերիկայի հնագույն հրեական կազմակերպությունը`<<Hebrew Immigrants Aid Society>>-ն (Գաղթականներին օգնող հրեական
Բրյուսելում քրիստոնյաների վիճակին նվիրված կոնֆերանս է կայացել
Քրիստոնյաները ամենաշատն են ենթարկվում հարձակումների բռնությունների և հալածանքների ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել էր Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Բրյուսելում կայացած կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր միջկրոնական երկխոսությանը և քրիստոնյաների վիճակին: << Չնայած հալածանքներն ու բռնությունները կատարվում են Եվրոպայի սահմաններից դուրս, սակայն Եվրամիությունը չի կարող անտեսել այդ ամենը>>-ասել էր Եվրախորհրդարանի նախագահը: Նա Եվրամիությանը կոչ էր արել
ԱՄՆ-ի նախկին նախագահը բժշկվել է քաղցկեղից
Religion News Serviceի համաձայն`ԱՄՆ-ի նախկին, 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը հայտարարել է, որ բժշկական վերջին հետազոտությունները ոչ մի ուռուցք չեն հայտնաբերել իր օրգանիզմում: Աստվածաշնչյան կիրակնօրյա դպրոցի պարապմունքների ժամանակ 91-ամյա Քարտերը հայտնել էր, որ բժշկվել է քաղցկեղից: Նա բուժման մասին վկայել էր և հայտարարել նաև եկեղեցական ծառայության ժամանակ: Նշենք, որ այս տարվա ամռանը նախագահի մոտ լյարդի քաղցկել
Ֆրանսիայում փակելու են 160 մզկիթ
Երկրի անվտանգությունը ապահովող հատուկ գործողությունների շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունները առաջիկայում փակելու են մոտ 160 մզկիթ: Բանտերում ծառայող մոլլա Հասան Էլ Ալաուին, ում հրավիրել էին մասնակցելու ներքին գործերի նախարարությունում կայացած քննարկումներին, <<Ալ Ջազիրա>> հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր , որ Ֆրանսիայում կփակեն 160 մզկիթ: Մոլլայի խոսքով այդ մզկիթները գործում են առանց թույլտվության, ատելություն են քարոզում և այնտեղ