Երկրի անվտանգությունը ապահովող հատուկ գործողությունների շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունները առաջիկայում փակելու են մոտ 160 մզկիթ: Բանտերում ծառայող մոլլա Հասան Էլ Ալաուին, ում հրավիրել էին մասնակցելու ներքին գործերի նախարարությունում կայացած քննարկումներին, <<Ալ Ջազիրա>> հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր , որ Ֆրանսիայում կփակեն 160 մզկիթ: Մոլլայի խոսքով այդ մզկիթները գործում են առանց թույլտվության, ատելություն են քարոզում և այնտեղ սպառնալիքներ են հնչում իսլամից հրաժարված մուսուլմանների հասցեին: Մոլլա Ալաուին պնդում է, որ փակման ենթակա մզկիթները ճշմարիտ մուսուլմանական մզկիթներ չեն: << Խնդիրը մուսուլմանների մեջ չի, այլ ահաբեկիչների>> ասել էր մոլլան փակվող մզկիթների համար: