Christian Vision միջազգային քրիստոնեական կազմակերպությունը հայտնել է սեպտեմբերի 30-ին համացանցում անցկացված քրիստոնեական ֆլեշմոբի արդյունքների մասին: Կազմակերպության տվյալներով ֆլեշմոբին մասնակցել են 78 հազար քրիստոնյաներ ավելի քան 100 երկրներից: Նրանք սոցիալական ցանցերում տեղադրել էին հատուկ գրառումներ և կարճ տեսաերիզներ, որոնցում բացատրում էին, թե ինչու են հավատում Հիսուսին: Christian Vision-ի համաձայն`ֆլեշմոբի արդյունքում համացանցում հայտնվել էին ավելի քան 39 միլիոն լրատվական հաղորդագրություններ, որոնցում խոսվում էր Հիսուս Քրիստոսի մասին: Այդ հաղորդագրությունները դիտել էր մոտ 400 հազար մարդ ամբողջ աշխարհում: Իսկ ռուսալեզու լսարանում այդ թիվը կազմել է 33 հազար 420 մարդ: Ակցիայի կազմակերպիչների հասցեով եկել էին ավելի քան 2300 նամակներ, որոնց հեղինակները ցանկանում են ավելի շատ իմանալ Աստծո մասին: <<Շատերի կյանքն է փոխվել շնորհիվ այդ ֆլեշմոբի, երբ հազարավոր քրիստոնյաներ իրենց խոսքն էին ասել Հիսուս Քրիստոսի մասին>>-նշել էին Christian Vision-ի ներկայացուցիչները: Նրանք տեղեկացրել են, որ նման ակցիա է կազմակերպվելու նաև գալիք տարի: