Daily Archives: October 29, 2015

Իրաքի խորհրդարանը մերժել է քրիստոնյա պատգամավորների առաջարկը

Fides գործակալության տեղեկացմամբ` Իրաքի խորհրդարանը մերժել է քրիստոնյա պատգամավորների  երեխաների հավատքի վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Այդ օրենքի համաձայն, եթե ծնողներից մեկը մուսուլման է, իսկ մյուսը ոչ, ապա երեխան ինքնաբերաբար  մուսուլման է  համարվում: Քրիստոնյա պատգամավորները  առաջարկել էին  օրենքում փոփոխություն կատարել,համաձայն որի երեխաները կարող են  ինքնուրույն ընտրություն կատարել չափահաս դառնալուց հետո:  Փոփոխության  օգտին քվեարկել էր 51պատգամավոր,

Բանակցություններ են ընթանում Հռոմի Պապի և Պատրիարք  Կիրիլի հանդիպման համար

Ռուս ուղղափառ  և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիները  բանակցում են  Հռոմի Պապի և Պատրիարք Կիրիլի  հնարավոր հանդիպման շուրջ: Այս մասին տեղեկացրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարքության մշակույթի հարցերով խորհրդի պատասխանատու,  եպիսկոպոս Տիխոնը  Հռոմում իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ տված հարցազրույցում: << Վերջին 30 տարիների ընթացքում հարաբերությունները Ռուս ուղղափառ և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների միջև երբեմն լարված են եղել:  Ներկայումս նրանք

Շոն Փենը հրեական ծագում ունի

Իսրայելական Haaretz թերթի տեղեկացմամբ`  ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Շոն Փենը  առաջին անգամ այցելելու է  Իսրայել: Երկու Օսկարների մրցանակակիր, 55-ամյա Պենը Իսրայելում հանդիպելու է IsraAID բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ, մասնակցելու է կոնֆերանսի, որը նվիրված է   2010 թվականի կործանարար երկրաշարժից տուժած  Հաիթիի վերականգման   աշխատանքներին: Թերթի համաձայն` Շոն Պենը հրեական արմատներ ունի: Նրա հայրը հրեա է: Իսրայել

Լոնդոնում արգելել են մեգամզկիթի կառուցումը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջնականապես արգելել է Լոնդոնի արևելյան մասում  մեգամզկիթի կառուցումը` վերջակետ դնելով  այդ նախագծի իրականացման համար 16 տարի մղվող պայքարին: Մզկիթի կառուցումը իրականացնելու էր <<Tablighi Jamaat>> իսլամական կազմակերպությունը : Մզկիթը նախատեսված էր 9հազար մուսուլմանի համար և  իր չափերով երեք անգամ գերազանցելու էր Լոնդոնի սուրբ Պողոսի տաճարը: Սակայն 2012թվականին Լոնդոնի արևելյան Newham շրջանի կառավարման մարմինները 

Վենեսուելայում ընթանում է երկրի համար աղոթքի կամպանիան

Վենեսուելայում  <<Маranhata>>  եկեղեցու հովիվ  և <<Ավետարանը փոխում է >> շարժման առաջնորդ  Խավիեր Բերտուչիի նախաձեռնությամբ ընթանում է << 5րոպե Վենեսուելայի համար>> աղոթքի կամպանիան, որը տևելու է երեք ամիս:  Աղոթքների երկրորդ շաբաթն է: Խավիեր Բերտուչին  Վենեսուելայի   բնակիչներին  անկախ կրոնական պատկանելությունից կոչ էր արել միաբան աղոթել  երկրի ապագայի համար: Նա առաջարկել էր  երկուշաբթիից մինչև ուրբաթ օրերը առավոտյան ժամը

Ֆ. Գրեհեմը հանդիպել է Պատրիարք Կիրիլի հետ

Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը  աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Նա  հանդիպել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ  Պատրիարք Կիրիլի հետ: Հանդիպման  ժամանակ քննարկել էին բազմաբնույթ հարցեր:  Ֆրանկլին Գրեհեմը  իր  խոր հիասթափությունն էր հայտնել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից միասեռ ամուսնությունները օրինականացնող օրենքի հաստատման   վերաբերյալ: << Համասեռամոլությունը մեղք է, մինչդեռ  այսօր Ամերիկայում նույնիսկ որոշ եկեղեցիներ են պաշտպանում

  • Ա. Բորտնիկով. Իսլամիստների շարքերում  կռվում են 100 երկրներից վարձկաններ

Ա. Բորտնիկով. Իսլամիստների շարքերում  կռվում են 100 երկրներից վարձկաններ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ  << Իսլամական պետություն>>, << Ան Նուսրայի ճակատ>> և այլ ահաբեկչական խմբավորումների շարքերը  վարձկաններ են  համալրել ավելի քան  100 երկրներից: << Վարձկանները կազմում են ահաբեկիչ   գրոհայինների 40%-ը: Մոտ 10  խմբավորումներ  կազմված են Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Կենտրոնական-Ասիական տարածաշրջանի  երկրների քաղաքացիներից: Ավելանում է այն պետությունների թիվը, որոնց քաղաքացիները