Daily Archives: October 28, 2015

  • Գվատեմալայի նախագահ է ընտրվել ավետարանական քրիստոնյան

Գվատեմալայի նախագահ է ընտրվել ավետարանական քրիստոնյան

Հոկտեմբերի 25-ին Գվատեմալայում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ավետարանական քրիստոնյա Ջիմի Մորալեսը: Այս մասին տեղեկացնում է CBN News-ը: Մորալեսը նախկին կատակերգու դերասան է: Ընտրական մրցարշավի սկզբում նրան ոչ ոք լուրջ չէր ընդունում: ԶԼՄ-ներում հիմնական շեշտը դրվում էր նրա կատակերգու լինելու վրա: Սակայն գրեթե ոչ ոք չէր հիշատակում, որ Ջիմի Մորալեսը խորը հավատքի տեր անձնավորություն է,

Ա.  Գուտերեշ. Չպետք է թույլ տալ քրիստոնյաների արտաքսումը Մերձավոր Արևելքից

  ՄԱԿ-ի  փախստականների հարցերով Գլխավոր կոմիսար, Պորտուգալիայի նախկին վարչապետ  Անտոնիու  Գուտերեշը  ԱՄՆ-ում ունեցած իր ելույթում   կոչ է արել թույլ չտալ  Մերձավոր Արևելքից քրիստոնյաների արտաքսումը: Նա նշել էր, որ դա ոչ միայն իր պաշտոնական դիրքորոշումն է, այլ նաև որպես հավատացյալ կաթոլիկի: <<Իմ հայրենիքում  մարդիկ դեռ  պաշտում էին  ծառերին և գետերին, երբ  քրիստոնյաները Մերձավոր Արևելքում բանավիճում էին

Ռուսաստանում միասին  գործելու են հրեական երկու խոշոր կազմակերպությունները

<<Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը>> և  <<Հրեական ազգային –մշակութային դաշնային ինքնավարությունը>> պայմանավորվել են  միասին զարգացնել հրեաների կրթությունը  և աջակցել  հրեական համայնքներին: <<Կողմերը պարտավորվում են համատեղել ջանքերը Ռուսաստանի հրեական բնակչության շրջանում  կուլտուրայի, կրթության, լուսավորության և հրեական ինքնագիտակցության մակարդակը  բարձրացնելու  համար>>-ասված է  փաստաթղթում, որը ստորագրել են երկու կազմակերպությունների ղեկավարները` Ալեքսանդր Բորոդան և Վլադիմիր Շտերնֆելդը: Այս համաձայնագիրը նպատակ ունի 

Սուրբ Հարության տոնը կարող են նշել նույն օրը

Coptic Solidarity թերթի համաձայն`հնարավոր է, որ քրիստոնեական բոլոր եկեղեցիները Սուրբ Հարության տոնը նշեն նույն օրը: Նման առաջարկություն  էր արել  Ղպտի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Թեոդորոս II-ը: Այդ առաջարկին համաձայնել են  Հռոմի Պապը, Անտիոքի Պատրիարք Իգնատիոս Եփրեմ II-ը, Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս Բարդուղիմեոս I-ը: Նշենք, որ ղպտի Պատրիարք Թեոդորոս II-ը  առաջարկել է  գալիք տարի Սուրբ Հարության տոնը միասնական նշել 

Մեծ Բրիտանիայում ավելացել է հակամուսուլմանական հանցագործությունների թիվը

Russia Today-ի համաձայն`Մեծ Բրիտանիայում հաճախակի են դարձել  հակամուսուլմանական հողի վրա կատարվող հանցագործությունները: Միայն Լոնդոնում մուսուլմանների դեմ կատարվող հարձակումների թիվը ավելացել է 70%-ով: Շատ հաճախ հանցագործություններից տուժում են կանայք, ովքեր անմիջապես  ուշադրություն են գրավում իրենց հագուստով: Հակաիսլամական  տրամադրությունների աճի և հարձակումների հետևանքով Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրել է  փոխել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների սահմանումը` հատուկ կատեգորիայում

Վատիկանում Հռոմի Պապը ընդունել է 7000 գնչուների

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հանդիպել է Հռոմ ուխտագնացություն կատարած գնչուների հետ: Վատիկանում կայացած հանդիպմանը ներկա էին մոտ 7 հազար գնչուներ, ովքեր կաթոլիկ Հովվապետի համար կատարեցին ազգային երգեր և պարեր: Գնչուների ուխտագնացությունը նվիրված էր Պողոս VI-րդ Պապի կողմից գնչուական թափառախումբ այցելելու 50 ամյակին: Պողոս VI-ը Հռոմի մոտ գտնվող թափառախումբ էր այցելե 1965 թվականի հոկտեմբերի 26-ին: Այս

Հրանոթային արկը  հարվածել է  Հալեպի կաթոլիկ տաճարին պատարագի ժամանակ

Հրանոթային արկը հարվածել էր Սիրիայի Հալեպ քաղաքի կաթոլիկ տաճարին երեկոյան պատարագի  ժամանակ:  Բարեբախտաբար զոհեր չկան: Կաթոլիկ եպիսկոպոս Ժորժ Աբու Հազենի վկայությամբ  արկի հարվածի ժամանակ սուրբ Ֆրանցիսկի տաճարում գտնվում էին ավելի քան 400 հավատացյալներ: Արկը հարվածել էր  տաճարի գմբեթին և պայթել էր դրսում: <<Եթե արկը պայթեր տաճարի ներսում, ապա  շատ մարդ կզոհվեր: Բարեբախտաբար  արկը պայթել էր