Daily Archives: October 23, 2015

Հալեպի եպիսկոպոս. ուսական ռազմական օդուժի հարվածները շատ    արդյունավետ են

Հալեպի կաթոլիկ եպիսկոպոս Ժորժ Աբու Խազենը հայտնի է  Սիրիայում Արևմուտքի  վարած քաղաքականության հանդեպ իր կոշտ  քննադատական վերաբերմունքով: Վերջերս  նա հայտարարել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ  պայքարում Ռուսաստանի ռազմական օգնությունը շատ արդյունավետ է: <<Ռուսները  իրոք հարվածներ են հասցնում  իսլամիստների դիրքերին, իսկ ամերիկացիները  կանխամտածված անարդյունավետ  ռմբակոծություններ էին իրականացնում>>-հայտարարել էր Խազենը: Նա նշել էր, որ չի կարողանում [...]

By |2015-10-23T11:29:51+04:00October 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Իսպանիայի սոցիալիստները ցանկանում են  արգելել կրոնի դասերը

Իսպանիայում սոցիալիստների  առաջնորդ Պեդրո Սանչեսը նախընտրական քարոզարշավի  ժամանակ հայտարարել է, որ իր կուսակցության հաղթանակի դեպքում  կրոնի դասերը կարգելվեն  ոչ միայն պետական, այլ նաև  մասնավոր դպրոցներում: Դեկտեմբերի 20 –ին Իսպանիայում  կայանալու է  խորհրդարանի ստորին և վերին  պալատների ընտրությունը: Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը, որի առաջնորդը Սանչեսն է, համարվում է երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժը: Սոցիալիստների նախընտրական ծրագրի կետերից [...]

By |2015-10-23T11:27:45+04:00October 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Իրանի նախագահը հանդիպելու է Հռոմի Պապի հետ

Սուրբ Գահի  մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ  ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ին  Իրանի նախագահ Հասան Ռուհանին  Վատիկանում հանդիպելու է Հռոմի Պապի հետ: Նշենք, որ վերջին անգամ` 1999 թվականին  Վատիկանում հանդիպել էին Իրանի նախագահ Մոհամեդ Խաթամին և   Հովհաննես Պողոս II Պապը:   Իտալական լրատվամիջոցների համաձայն Իրանի նախագահի Իտալիա կատարելիք երկօրյա այցի շրջանակներում նա հանդիպելու է նաև Իտալիայի նախագահի [...]

By |2015-10-23T11:24:36+04:00October 23rd, 2015|Նորություններ|0 Comments

Ֆ. Գրեհեմը կոչ է անում աղոթել հալածվող քրիստոնյաների համար 

Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը  անդրադարձել է  Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում  քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ  հրապարակված  զեկույցին:  Զեկույցը,  որ կոչվում էր << Հալածվածներ և մոռացվածներ>>,  պատրաստել էր  բրիտանական բարեգործական << Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> կազմակերպությունը: Զեկույցը ներկայացրել էր  Մեծ Բրիտանիայի վարչապետ  Դևիդ Քեմերոնը: Նրա խոսքով  ամբողջ աշխարհում   յուրաքանչյուր օր իրենց հավատքի համար քրիստոնյաները ենթարկվում են սիստեմատիկ խտրականությունների, [...]

By |2015-10-23T11:22:06+04:00October 23rd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top