Monthly Archives: September 2015

ԱՄՆ-ում քրիստոնեական նոր ֆիլմ են ցուցադրել

Christian Post-ի տեղեկացմամբ`օգոստոսի 28-ին  ԱՄՆ-ում կայացել է << Պատերազմի սենյակ>> ֆիլմի  պրեմիերան: Ցուցադրության առաջին երեք օրերին ֆիլմը հավաքել է 11միլիոն դոլար: Կինոնկարի ռեժիսորներն են Ալեքս և Սթիվեն Կենդրիկ եղբայրները:  Ֆիլմը պատմում է աղոթքի զորության մասին և այն ազդեցության, որ աղոթքը ունենում է ընտանիքի,  երեխաների դաստիարակության, կարիերայի, բարեկամության և կյանքի այլ ոլորտներում: << Փառք Աստծուն ամեն [...]

By |2015-09-02T11:45:11+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Ամերիկուհին մերժում է գրանցել միասեռ ամուսնությունները

BBC-ի համաձայն`ԱՄՆ-ի Գերագույն դատարանը  Կենտուկի նահանգի ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի Կիմ Դևիսին, ով հրաժարվում է գրանցել միասեռ ամուսնությունները, պարտադրել է կատարել օրենքը և գրանցել նման ամուսնությունները: Դևիսը հայտարարել էր, որ քրիստոնեական հավատքը իրեն թույլ չի տալիս  ընդունել  միասեռ ամուսնությունները և գրանցել: Դատարանը չէր ընդունել այդ փաստարկը: Դատատարանի վճիռը  վերջնական է և բողոքարկման ենթակա չի: Նշենք, [...]

By |2015-09-02T11:42:12+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Արաբական աշխարհը մեծ ուշադրությամբ է լսում Պապի ուղերձները

Հռոմի Պապը Վատիկանում ընդունել էր  Իրաքից քաղդեա-կաթոլիկ քահանա Սամիր Յուսեֆին, ով կաթոլիկ Հովվապետին պատմել էր իսլամիստներից փրկվելու համար իրենց բնակավայրերից հեռացած գաղթականների ողբերգական վիճակի մասին: Սամիր Յուսեֆը ծառայում է Թուրքիայի հետ սահմանակից Ամադիյակ շրջանի հինգ  գյուղերում: Նա ամեն կերպ օգնում է փախստականներին, նրանց կերակրում է, դեղորայք և օթևան է տալիս:  Հայր Յուսեֆը Ֆրանցիսկ I-ին ցույց [...]

By |2015-09-01T13:10:58+04:00September 1st, 2015|Նորություններ|0 Comments

Իսրայելում ձերբակալել են Հովսեփ նախահոր դամբարանի պայթեցումը  ծրագրավորած ահաբեկիչներին

Իսրայելյան անվտանգության ծառայությանը հաջողվել է ձերբակալել  մի խումբ իսլամիստ ահաբեկիչների, ովքեր ծրագրել  էին  պայթեցնել Հովսեփի  դամբարանը Նաբլուսում (աստվածաշնչյան Շեխեմ), երբ դամբարան էին այցելելու հրեա ուխտավորներ: Դամբարանը ուխտատեղի է հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար: Այնտեղ թաղված են  Հովսեփի  մասունքները, որոնք Աստվածաշնչի համաձայն  հրեաները իրենց հետ դուրս էին բերել Եգիպտոսից: Նշենք, որ դամբարան կատարվող բոլոր այցելությունները նախապես [...]

By |2015-09-01T13:05:33+04:00September 1st, 2015|Նորություններ|0 Comments

Վիենայում կայացել է մուսուլմանների և հրեաների կրոնական առաջնորդների հանդիպում

Ռուսական ԶԼՄ-ների համաձայն` Վիենայում կայացել է  մուսուլմանական- հրեական միջազգային կոնֆերանս` նվիրված արմատականության դեմ պայքարի հարցերին: Հրեական պատվիրակությունը ղեկավարում էր  Մոսկվայի Գլխավոր րաբբի, Եվրոպայի  րաբբիների խորհրդի նախագահ Պինհաս Գոլդշմիդտը, իսկ մուսուլմանական պատվիրակության ղեկավարն էր  Գերմանիայի մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ, Եվրոպայի իսլամական կազմակերպությունների դաշնության  տնօրեն Իբրահիմ Էլ-Զայաթը: <<Այսօր Եվրոպան  հայտնվել է  ահաբեկչության հետ կապված դժվարին խնդիրների առջև: Րաբբիները [...]

By |2015-09-01T13:03:39+04:00September 1st, 2015|Նորություններ|0 Comments

Հունաստանը բողոքել է ուղղափառ տաճարը քանդելու դեմ

Հունական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Հունաստանը   իր բողոքն է հայտնել Ալբանիայի դեսպանին և պաշտոնական դիմում է ներկայացրել Եվրահանձնաժողով և Եվրախորհուրդ  Ալբանիայի իշխանությունների կողմից երկրի հարավային Դհերմի  բնակավայրի  սուրբ Աֆանասիի ուղղափառ տաճարը քանդելու համար:  Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին տեղեկացրել է նաև  Բեռլինին և Վաշինգտոնին: Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կոնստանտին Կուտրասը  տաճարի ավերումը համեմատել է  Մերձավոր Արևելքում [...]

By |2015-09-01T13:01:22+04:00September 1st, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top