Իտալացի եպիսկոպոսները արգելել են մաֆիայի հետ կապ ունեցող անձանց կնքահայր դառնալ
Վատիկանի լրատվամիջոցների համաձայն` Կալաբրիա շրջանի եպիսկոպոսները մաֆիայի հետ կապ ունեցող կաթոլիկներին արգելել են երեխաների մկրտության կնքահայր կամ կնքամայր դառնալ, որպես վկաներ հանդես գալ ամուսնությունների գրանցման ժամանակ, ինչպես նաև արգելվում է սուրբ առարակներ տանել կրոնական երթերի ժամանակ: Արգելքների մասին եպիսկոպոսները նշել են տեղի հոգևորականության համար նախատեսված հովվական հանձնարարականում:
Տոկիոյում ցուցահանդես է բացվել` նվիրված գաղտնի քրիստոնյաներին
Տոկիոյում բացվել է ցուցահանդես, որը կոչվում է << Գաղտնի քրիստոնյաներ>>: Ցուցահանդեսը պատմում է ճապոնացի քրիստոնյաների մասին, ովքեր դարեր շարունակ ստիպված էին թաքուն դավանել քրիստոնեությունը, որովհետև Հիսուսի հետևորդները այդ երկրում ենթարկվում էին սարսափելի կտտանքների և մահապատժի: Ցուցահանդեսում ներկայացված փաստաթղթերի , նամակների, նկարների մի մասը հավաքվել է խորվաթ միսիոներ, վանական Մարիո Մարեգոյի ջանքերով, ով Ճապոնիայում ծառայում
Ամերիկացի կալանավորները պատրաստվել են Պապի հետ հանդիպմանը
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ` Ֆիլադելֆիայի Կորան-Ֆրոմհոլդ բանտի մի խումբ կալանավորներ ընկույզի փայտից գահաթոռ են պատրաստել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի համար: Պապին առաջարկելու են նստել այդ աթոռի վրա կաթոլիկ Հովվապետի բանտ կատարելիք այցի ժամանակ: Հռոմի Պապը սեպտեմբերի 26-27-ին այցելելու է Ֆիլադելֆիա: Այդ ժամանակ նա Կորան-Ֆրոմհոլդ բանտում հանդիպելու է հարյուրից ավելի բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ:
Հռոմի Պապը ժամանել է Վաշինգտոն
Սեպտեմբերի 22-ին Հռոմի Պապը հնգօրյա այցով ժամանել է Վաշինգտոն: Ֆրանցիսկ I-ի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում: Կաթոլիկ Հովվապետին դիմավորել էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը իրենց կանանց հետ: Օբաման Պապին ներկայացրել էր նաև իր դստրերին, որից հետո Պապին ողջունել էին պաշտոնական անձինք և հոգևորականներ: Ֆրանցիսկ I-ին դիմավորելու համար ավիաբազայի
Աշխարհի հրեաները տոնում են Յոմ Կիպուրը
Սեպտեմբերի 22-ի երեկոյան հրեաները ողջ աշխարհում սկսել են տոնել Յոմ Կիպուրը` հրեական կարևորագույն տոներից մեկը, որին այլ կերպ անվանում են Դատաստանի օր կամ Մեղքերի թողության օր: Հրեական օրացույցով այս տոնը սկսվում է թշրի ամսի տասներորդ օրը, երբ ավարտվում է հրեաների զղջման տասներորդ օրը, որը սկսվել էր հրեական Նոր տարվա` Ռոշ Աշանի օրը: Չնայած դրան, Յոմ