Daily Archives: September 11, 2015

Իսլամիստները անչափահասների են հավաքագրում ԱՄՆ-ում

Ամերիկյան ԶԼՄ-ների համաձայն`<<Իսլամական պետության>> գրոհայինները շարունակում են անչափահասներ հավաքագրել ԱՄՆ-ում: << Մենք պետք է բոլորս համագործակցենք, որպեսզի  դադարեցնենք պատանիների հավաքագրումը>>-ասել էր Միննեսոտա նահանգի  դատախազ Էնդրյու Լյուգերը: Տեղի ոստիկանությանը հաջողվել էր Միննեապոլիս քաղաքում ձերբակալել 9 անչափահասի, ովքեր ցանկանում էին  մեկնել Սիրիա իսլամիստներին միանալու համար: Նյու Յորքի նահանգում ևս 4անչափահասների  մեղադրել են նույն հանցանքի, ինչպես նաև  ահաբեկչությանը

Կուբայում դրական տեղաշարժեր կան կրոնի հարցում

Համաշխարհային քրիստոնեական լրատվամիջոցները անդրադարձել են Կուբայի կրոնական ոլորտում կատարված  փոփոխություններին:  Լրատվամիջոցների համաձայն` Ֆիդել և Ռաուլ Կաստրոները մեծացել են կաթոլիկ ընտանիքում, մկրտվել են կաթոլիկ եկեղեցում և ստացել ճիզվիտական դաստիարակություն: Սակայն  1959 թվականին  իշխանության գալուց հետո նրանք Կուբան հայտարարեցին աթեիստական երկիր, շրջվեցին եկեղեցուց: Երկրում սկսվեցին քահանաների հալածանքները, փակվեցին եկեղեցական բոլոր դպրոցները: Ներկայումս, երբ Կաստրո եբայրներն արդեն ծեր

Բոկո հարամ ահաբեկչական խմբավորումը պառակտվել է

Չադի Անկախության օրվա 55-րդ ամյակի առիթով ունեցած իր ելույթում նախագահ Իդրիս Դեբին  հայտարարել էր, որ  << Բոկո հարամ>> իսլամական ահաբեկչական խմբավորումը պառակտվել է, խմբավորման առաջնորդ Աբուբաքր Շեկաուն հեռացվել: Նախագահի խոսքով պառակտված խմբավորման մի մասը պատրաստ է բանակցություններ վարել իշխանությունների հետ: Նշենք, որ << Բոկո հարամ>> արմատական իսլամական  խմբավորումը գործում է Աֆրիկայի հյուսիսում: Խմբավորումը ստեծվել է

Ա.Ջոլի. անհրաժեշտ է վերջ դնել իսլամիստների հանցագործություններին

Վերջերս  հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով հանդիսանում է գաղթականների հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանը, ելույթ էր ունեցել բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում: Նա անդրադրաձել էր իսլամիստների կողմից լայնորեն կիրառվող բռնաբարությունների պրակտիկային: Ջոլին ասել էր.<<Ես ինձ դնում եմ այդ դժբախտ կանանց տեղը և մտածում եմ իմ ընտանիքի մասին, իմ դուստրերի: Բոլորդ, որ գտնվում եք այստեղ, ուղղակի պատկերացրեք. ձեր

Սիրիայում գոյություն չունի չափավոր ընդդիմություն

Երուսաղեմի կաթոլիկ պատրիարք Ֆուադ Տուալը   ելույթ է ունեցել  Մերձավոր Արևելքում  տեղի ունեցող  բռնարարքների  զոհերին նվիրված  վերջերս Փարիզում կայացած  միջազգային կոնֆերանսում: Նա կոչ էր արել  դադարեցնել զենքի տրամադրումը  Իրաք և Սիրիա: Պատրիարքը  հայտարարել էր, որ այսպես  կոչված  չափավոր ընդդիմություն Սիրիայում գոյություն չունի, որի մասին իրենց ելույթներում խոսել էին  Ֆրանսիայի նախագահը և արտգործնախարարը:<<Պատերազմի ժամանակ չափավոր ապստամբներ չեն