Monthly Archives: July 2015

ԱՄՆ-ում ցանկանում են պաշտպանել եկեղեցիներին

Christian Post-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի Գերագույն դատարանի  երկրի ողջ տարածքում միասեռ ամուսնությունները օրինականցնելու վերաբերյալ  ընդունած որոշումից հետո  Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները առաջարկել են  օրենսդրական մակարդակով պաշտպանել  եկեղեցիներին և կրոնական մյուս կազմակերպություններին  հնարավոր տուգանքներից և Հարկային վարչության, ինչպես նաև դաշնային  կառավարության մյուս մարմինների հալածանքներից: ԱՄՆ-ում եկեղեցիները և կրոնական կազմակերպությունները պետությունից ստանում են հարկային  արտոնություններ: Իսկ այժմ այդ արտոնությունները [...]

By |2015-07-17T11:43:35+04:00July 17th, 2015|Նորություններ|0 Comments

Իրանի բանտից  ազատ կարձակեն  բողոքական հովվին

Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլի խնդրանքով Իրանի իշխանությունները   ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ին, ժամկետից երկու տարի շուտ բանտից  ազատ են արձակելու բողոքական հովիվ,  36-ամյա Ֆարշիդ Ֆաթիին: Այս մասին տեղեկացնում է Ռուս Ուղղափառ եկեղեցու  արտաքին եկեղեցական կապերի  մամուլի ծառայությունը: Տեղեկացնենք, որ Ֆարշիդ Ֆաթիին ձերբակալել էին  2010 թվականին և դատապարտել յոթ տարվա ազատազրկման: Նրան մեղադրել էին Իրանի անվտանգությանը [...]

By |2015-07-17T11:42:39+04:00July 17th, 2015|Նորություններ|0 Comments

Ավետարանի փառատոն Նյու Յորքում

Հուլիսի 11-ին Նյու Յորքի  կենտրոնական զբոսայգում անցկացվել էր Ավետարանի  փառատոն հայտնի ավետարանիչ Լուիս Պալաուի մասնակցությամբ: Փառատոնին ներկա  էին  մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ: Փառատոնի բյուջեն կազմել էր ավելի քան10 միլիոն դոլար, իսկ միջոցառումը իրականացվել էր  Նյու Յորքի մոտ 1700 եկեղեցիների համատեղ ջանքերով: Փառատոնի ժամանակ կատարումներով հանդես եկան  հայտնի երաժիշտներ, այդ թվում Մեթ Ռեդմանը, Մանդիսան, Մարկոս [...]

By |2015-07-15T11:58:13+04:00July 15th, 2015|Նորություններ|0 Comments

Կանխել են պայթյունը ղպտի եկեղեցու հարևանությամբ

Եգիպտոսի անվտանգության ուժերը վնասազերծել են  ղպտի եկեղեցու մոտ դրված  պայթուցիկ սարքը: Այս  մասին իր կայքում տեղեկացնում է իրավապաշտպան,  արաբական լեզվի և իսլամի  փորձագետ Ռայմոնդ Իբրահիմը:  Պայթուցիկ սարքը տեղադրել էին Հելուան քաղաքի Մարիամ Աստվածածին եկեղեցու  հարևանությամբ: Հավանաբար սարքը պիտի գործեր առավոտյան եկեղեցական արարողության ժամանակ, երբ եկեղեցում ներկա  կլինեին մեծ թվով հավատացյալներ: Սարքը նկատել  և անմիջապես ահազանգել  [...]

By |2015-07-15T11:57:37+04:00July 15th, 2015|Նորություններ|0 Comments

Իրաքի քրիստոնյաները մարտնչում են  իսլամիստների դեմ

Իրաքի բանակը Իրանի շիա աշխարհազորային խմբերի հետ միասին սկսել են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել  <<Իսլամական պետության>> գրոհայիններին երկրի արևմտյան Անբար նահանգից դուրս մղելու համար: Ավելի քան հազար քրիստոնյաներ աշխարհազոր են ստեղծել: Նրանք հայտարարել են, որ  մուսուլման եղբայրների հետ միասին, ովքեր նույնպես տուժել են  ահաբեկիչներից, պատրաստ են կռվել իսլամիստներից Իրաքը ազատագրելու համար: Քրիստոնյա աշխարհազորային Ռայան Ալ [...]

By |2015-07-15T11:56:44+04:00July 15th, 2015|Նորություններ|0 Comments

Քրիստոնեական ուսմունքը չի կարող արդարացնել համասեռամոլությունը

Հնագույն և ազդեցիկ ուղղափառ եկեղեցիներից մեկի` Կիպրոսի Ոււղափառ եկեղեցու սինոդը հանդես է եկել հայտարարությամբ, որում արտահայտել է իր վերաբերմունքը  միասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ: Եկեղեցու հոգևոր առաջնորդները նշել էին, որ  չեն ցանկանում իրենց դիրքորոշումը պարտադրել  հասարակությանը, սակայն իրենց մտքերը և առաջարկությունները ցանկանում են հասցնել հավատացյալ ժողովրդին: <<Քրիստոնեական ուսմունքը  չի կարող արդարացնել  համասեռամոլությունը և միասեռ կապերը: Պողոս [...]

By |2015-07-14T09:43:15+04:00July 14th, 2015|Նորություններ|0 Comments

Ադվենտիստների եկեղեցին մերժել է ձեռնադրել կանանց

Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու գերագույն կոնֆերանսը դեմ է քվեարկել  կանանց հովվական ծառայության համար ձեռնադրմանը: Քվեարկության ժամանակ  2362  ներկաներից 977-ը կողմ էին քվեարկել, իսկ դեմ` 1381-ը: Նշենք, որ հովվական ծառայության համար կանանց ձեռնադրման հարցը բազմիցս բարձրացվել է Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցում, իսկ այդ հարցը ուսումնասիրելու համար ստեղծվել էին  հատուկ կոմիտեներ, որոնցից վերջինը գործել էր 2010-2015թվականներին:

By |2015-07-14T09:42:26+04:00July 14th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top