Հուլիսի 11-ին Նյու Յորքի  կենտրոնական զբոսայգում անցկացվել էր Ավետարանի  փառատոն հայտնի ավետարանիչ Լուիս Պալաուի մասնակցությամբ: Փառատոնին ներկա  էին  մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ: Փառատոնի բյուջեն կազմել էր ավելի քան10 միլիոն դոլար, իսկ միջոցառումը իրականացվել էր  Նյու Յորքի մոտ 1700 եկեղեցիների համատեղ ջանքերով: Փառատոնի ժամանակ կատարումներով հանդես եկան  հայտնի երաժիշտներ, այդ թվում Մեթ Ռեդմանը, Մանդիսան, Մարկոս Վիտը, Քրիս Տոմլինը: << Եթե այստեղ ավելի շատ ազատ  տարածք լիներ, ապա կհավաքվեր 300-400 հազար մարդ: Սուրբ Հոգին գործում է Նյու Յորքում… Նյու Յորքում հոգևոր մեծ քաղց կա>>-ասել էր Լուիս Պալաուն: Նա փառատոնի կազմակերպիչ հովիվների հետ միասին օրհնել  էին բեմ բարձրացած Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլասիոյին: